Եվրամիությունում ուսումնասիրում են ԱՄՆ-ից ստացած փաստաթուղթն առևտրային համաձայնագրի վերաբերյալ առաջարկություններով: Համաձայնագրի կնքումը սպասվում է մինչև հուլիսի 9-ը:
Հունիսի 26-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատեց այս փաստաթուղթը: Այժմ այն պետք է ուղարկվի երկրի նախագահին՝ ստորագրման համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր է ստորագրվել։
1938 թվականի ապրիլի 6-ին Խորհրդային պետանվտանգության գաղտնի գործակալները Վեհարանում, իր բնակարանում, խեղդամահ արեցին Խորեն Ա Կաթողիկոսին։ Սկզբում նրա մարմինը հուղարկավորվել է Սուրբ Գայանե եկեղեցու գավթում, իսկ 1996 թվականի սեպտեմբերին աճյունը տեղափոխվեց Էջմիածնի Մայր տաճարի բակ։ Չնայած այս հալածանքներին, եկեղեցին պահպանեց իր ներքին կենսունակությունը՝ շնորհիվ հավատացյալ ժողովրդի աջակցության։
Անցած տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անկասկած ամրապնդվել է և կայացել որպես հաջողված ինտեգրացիոն միավորում։ Ելույթ ունենալով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 26-ին մեկնարկած ԵԱՏՄ գագաթնաժողովում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ համատեքստում զգալիորեն ուժեղացել է «հնգյակի» երկրների համախառն տնտեսական ներուժը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, հույս է հայտնել, որ այն արդեն անցյալում է։
Նիկարագուան պաշտոնապես դիմել է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար և արդեն համագործակցում է կազմակերպության որոշ անդամների, մասնավորապես, Մոսկվայի և Մինսկի հետ
Հարութ Սասունյանի դիտարկմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու վերաբերյալ Փաշինյանի գրառումները շոու են՝ ժողովրդին խաբելու համար. «Նա շատ հեռու է հավատացյալ քրիստոնյա լինելուց: Նա դեռ խմբագիր եղած տարիներից հրատարակում էր այնպիսի բաներ, որոնք կապ չունեին ճշմարտության հետ, հետո նա մի գիրք հրատարակեց, որի մեկ էջը եթե որևէ մեկը կարդա, կտեսնի ամենազարհուրելի, գռեհիկ, տգեղ, սեքսուալ արտահայտություններ, և կեզրակացնի, որ այս գրքի հեղինակը ինչ-որ մտային խանգարում ունի»:
Վերջին տարիներին ԵԱՏՄ երկրները աշխարհի համեմատ առաջանցիկ աճի տեմպերի են հասել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Սերգեյ Գլազևը Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի նիստում։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի ու Կիևի միջև ռազմագերիների փոխանակում իրականացնելու մասին։
Ինչո՞ւ է Հայաստանը նման դիրք գրավել, երևի թե մեզ մոտ ամեն ինչ չէ, որ լավ է. Լուկաշենկո
«Եթե երկար ժամանակ նրա գործողությունները եղել են հաշվարկված, ապա հիմա ամեն մի քայլով է՛լ ավելի է վատացնում իր վիճակը, վատացնում է, որովհետև գիտակցում է, որ չունի ընտրազանգված, չունի որևէ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցություն։ Անգամ Թուրքիայից վերադարձավ ձեռնունայն. չի ստացել այն, ինչի համար գնացել էր, ինչի համար խնդրել է Վրաստանի վարչապետին՝ բարեխոսել Էրդողանի մոտ։ Նա Թուրքիայից չի ստացել այդ բաղձալի խաղաղության թղթի կտորը, որն իրեն պետք էր նախընտրական արշավ իրականացնելու համար։ Այնքան մարդ չի մնացել կողքը, որ անգամ նրա նախարարները սկսել են համացանցում ապրել»,- ասաց Քոչարյանը։
Փաշինյանը բոյկոտում է Լուկաշենկոյին Մինսկում ԵԱՏՄ նիստին մասնակցելով առցանց
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Իրանի ու Իսրայելի միջև ավարտվեց 12-օրյա հրթիռային պատերազմը, սակայն սա հակամարտության վերջը չէ։ Ըստ նրա, այս հերթական բռնկումը ցույց տվեց, որ ներկայիս աշխարհակարգը կամ անցնող աշխարհակարգի իրավական կարգավորումները չեն գործում, երկրները դրանք հեշտորեն խախտում են, ինչպես արեց ԱՄՆ-ը՝ թիրախավորելով Իրանի միջուկային օբյեկտները։
#ՀԻՄԱ. ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԼԵՆԱՐ ՆԻՍՏԻ ՖՈՐՈՒՄԸ. #ՈՒՂԻՂ
Չինաստան կատարած այցն ու բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարելի է ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։ Այս մասին, ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում, որը նրա առաջին ելույթն էր հունիսի 19-ից ի վեր, այաթոլլա Ալի Խամենեին պնդել է, թե ԱՄՆ-ն միջամտել է պատերազմին միայն այն պատճառով, որ «զգացել է՝ հակառակ դեպքում սիոնիստական ռեժիմը լիովին կոչնչացվի»։
Եվրամիությունը չի կարող Հայաստանին առաջարկել համագործակցության և առևտրի այն պայմանները, որոնք առկա են Եվրասիական տնտեսական միությունում։ Երևանի համար չափազանց դժվար կլինի մրցակցել ԵՄ-ում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը ՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության և հայկական տնտեսության համար հետևանքների մասին հարցին։
Հունիսի 14-ից սկսած Իրանից Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ սահմանի հսկիչ անցակետերով անցել է Ռուսաստանի շուրջ 900 քաղաքացի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հյուսիսային Կորեան հուլիսին կամ օգոստոսին, հնարավոր է, լրացուցիչ զորքեր տեղակայի Ռուսաստանում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու նպատակով, վկայում են Հարավային Կորեայի հետախուզական տվյալները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բրյուսել ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես Սանչեսին հարցրել են՝ արդյոք նա անհանգստացած է Վաշինգտոնի սպառնալիքների առնչությամբ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցող բախումներին և հաստատված հրադադարին։
Հունգարիայի ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մագյարը հանրաքվեից հետո հայտարարել է, որ երկրի ընդամենը 600 000 բնակիչ է մասնակցել քվեարկությանը։ Բրյուսելում հունիսի 26-ին անցկացվող ԵՄ գագաթնաժողովին ժամանելիս ևս Օրբանը հայտնել էր, որ իր երկիրը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։
Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության արագ ավարտի անհրաժեշտության մասին՝ արդար և երկարատև խաղաղության հիման վրա և շեշտել, որ առկա իրավիճակի պահպանումն այլևս անտանելի է տարածաշրջանի համար։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հիմնականում Ֆրանսիայի կենտրոնական հատվածում հունիսի 25-ին գրեթե 100 000 տուն առանց էլեկտրաէներգիայի է մնացել:
ՀՀ ԱԳ նախարարը հունիսի 24-27-ը Չինաստան է մեկնել Չինաստանի գործընկերոջ հրավերով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դենալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հարցը քննարկելու համար
Օրբանն ասել է, որ «նրանք, ովքեր համաձայն չեն մեզ հետ, դրանք լինեն 26-ը կամ որքան ուզում է, կարող են ասել այն ամենն, ինչ ցանկանում են», բայց դա իրավական ուժ չի ունենա։
#ՀԻՄԱ. ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի ակտիվ աշխատանքը՝ հասնելու միջուկային զենքից զերծ աշխարհի, և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Հիրոսիմայի և Նագասակիի ողբերգությունը չկրկնվի։