Իրանի բանակի Ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ երկրի հարձակողական սպառազինությունը թույլ է տալիս «հողին հավասարեցնել» Իսրայելի Թել Ավիվ եւ Հայֆա քաղաքները: Հունիսի 7-ին այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը: «(Իրանի) հոգեւոր առաջնորդ (Ալի Խամենեիի) հրամանով թշնամու նվազագույն իսկ սխալի դեպքում մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- ասել է նա:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, պատասխանելով Anadolu-ի հարցերին, նշել է, որ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։
Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին Թուրքիայում 2022 և 2023 թվականների կանխատեսվող գնաճի և գնաճի դեմ պայքարի վերաբերյալ հայտարարություններ է արել:
Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն «Anatolian Eagle 2022» միջազգային ուսումնական դասընթացի հետ համատեղ, որն ուսուցման եզակի հնարավորություն է ընձեռում՝ օդային օպերացիաների իրականացման համատեքստում:
«Դժվար է պատկերացնել կառուցողական գործընթաց, երբ մեկ հանդիպում պետք է լինի Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում, և մի պարագայում, երբ Մոսկվան ու Բրյուսելը պայքարում են գործընթացում միջնորդության առաջին տեղի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակին ու տարածաշրջանային զարգացումներին:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինան, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Օդեսայից հացահատիկով ուկրաինական նավերի դուրս գալու նախնական սխեմայի շուրջ։
Աշխարհի առաջատար ֆինանսական պարբերականներից մեկը՝ «Bloomberg»-ը, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամեծ մրցակիցը գնաճն է, քանի որ Թուրքիան մտնում է նախընտրական փուլ։
Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում։ Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին այս մասին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որն այժմ ընդդիմադիր «DEVA» կուսակցության առաջնորդն է, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեությանն է անդրադարձել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած 6 առաջարկների վերաբերյալ որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել։
Վերջերս շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հունիսի 6-ի առավոտյան հասել է 16.61 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Նշենք, որ այս արդյունքը թուրքական լիրայի պատմության մեջ 2021թ. դեկտեմբերին գրանցված վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է։
Վրաստանի առողջապահության նախարարությունը թանկարժեք պատրաստուկ է գնել մեջքի մկանային ատրոֆիա (ՄՄԱ) ունեցող հիվանդների կյանքը երկարացնելու եւ նրանց կյանքի որակը բարձրացնելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Առողջության ազգային գործակալությունը:
«Փլվածքները մաքրելիս բեկորների տակից հանվել են եւս երեք զոհվածների մարմիններ,- մեջբերում է քաղաքագլխին Tasnim գործակալությունը:- Այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 41-ի:
Բաքվում անցկացվող «Բաքվի էներգետիկ շաբաթ»-ի նիստերից մեկը նախօրեին անցկացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում:
Օտարերկրացիների երկու խմբերի միջեւ զինված բախում է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, կան վիրավորներ: Այդ մասին հաղորդել է A Haber հեռուստաալիքը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պատրաստած «Կրոնական ազատությունների մասին» զեկույցում նշվել է, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների խմբերի գործունեությունը սահմանափակվել է նրանց անդամներին կրթելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բացի այդ, առաջիկա օրերին Թուրքիա կայցելեն բարձրաստիճան դիվանագետներ Գերմանիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից եւ Ռուսաստանից։
Թուրքիան արդեն կասեցրել է «ահաբեկչական միջանցքն» իր հարավային սահմանին անցած ռազմական գործողությունների ընթացքում եւ կբարձրացնի իր անվտանգությունն այդ գծի երկայնքով՝ նոր գործողությունների օգնությամբ, շաբաթ օրն իր կուսակցության անդամներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացրել է Ahval-ը։
Կարծում եմ, որ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը եւ անհուսալի «գործընկեր» լինելը, ինչը քանիցս ապացուցվել է, իսկ դրա վերջին դրսեւորումը դարձավ «ՌԻԱ Նովոստի»-ի արգելափակումը Ադրբեջանի տարածքում՝ ինձ հետ հարցազրույց հրապարակելու պատճառով:
Այդ հռետորաբանությունն անգամ թերահավատներին է համոզում, որ թուրքական ագրեսիան Աթենքի հանդեպ իրականություն է, նշել է նա։
Իրանի և Ադրբեջանի նախագահները մտադիր են ընդլայնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, եւ «այդ հարցը կհանգեցնի երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը», ավելացրել է Շահբազովը։
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ ոստիկանությունը, Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարելով, փորձում է վախեցնել ժողովրդին և ճնշել օր օրի մեծացող շարժումը:
Դիմադրության շարժման շարքերում բազմաթիվ են այն մարդիկ, որոնք որևէ քաղաքական կուսակցության հետևորդ չեն, նրանք ուղղակի Փաշինյանի ընտրած ճանապարհը չեն ընդունում, այդ պատճառով էլ սա լայնածավալ շարժում է։ Այն մի քանի խնդիր ունի, նախևառաջ՝ մոբիլիզացնել մարդկանց, օգտագործել այն մեթոդները, որոնցով Փաշինյանը եկավ իշխանության։ Բայց նրան կրկնելը սխալ է, քանի որ շարժումն այդպիսով դառնում է կանխատեսելի և նմանվում շախմատում մրցակցիդ քայլերը կրկնելուն։ Եթե սոցիալական կամ հանրային հակամարտությունների ժամանակ կողմերը չեն բանակցում, մնում են այլընտրանքները։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը շատ պարզ է․ Մոսկվայում հարցերը քննարկվում են այն հաջողությամբ ու ձևաչափերով, որոնք սահմանել են կողմերը ՌԴ իշխանությունների հետ բանակցությունների հետևանքով։
Թեհրանը ողջունել է Եմենում հրադադարի՝ ևս երկու ամսով երկարաձգումը:
Ռուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության կայքն Ադրբեջանում անհասանելի է դարձել, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստի շրջանակում քննարկել և մերձեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության հարցերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժի շուրջ:
Իրանը պատրաստ է շինանյութեր, մրգեր, բանջարեղեն, կոշիկ, ինչպես նաեւ կաշվե արտադրանք մատակարարել Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
Վրաստանում տարեկան գնաճն ընթացիկ տարվա մայիսին կազմել է 13,3 տոկոս: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել է 12,8 տոկոս, ասված է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի»՝ հունիսի 3-ին հրապարակված վիճակագրական տվյալներում։
Թուրքիան եւ ԵՄ-ն քննարկել են Ադրբեջանից եւ Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարումը Հարավային գազային միջանցքով (ՀԳՄ): Այդ մասին գրում է Milliyet թերթը: