Բաժիններ՝

Իրանի Հեղափոխության մեծարգո առաջնորդ. Իրանի Իսլամական Հանրապետության տրամաբանությունը իմպերիալիզմի ճակատին դիմակայելն է

Իրանի Իսլամական հեղափոխության գերաշնորհ առաջնորդը Իրանի Իսլամական Հանրապետության կրոնական, մտավոր ու մարդկային տրամաբանությունը համարել է իմպերիալիզմի ճակատին դիմակայելը։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, Իսլամական հեղափոխության առաջնորդ մեծարգո այաթոլլահ Խամենեին հինգշաբթի օրը, Առաջնորդության Բանիմացների խորհրդի ղեկավարի և անդամների հետ հանդիպման ժամանակ, բացատրելով բռնակալների դեմ Իրանի Իսլամական Հանրապետության դիմադրության ու դիմակայության տրամաբանությունը, ասել է. «Մինչև Իսլամական Հանրապետության հիմնադրումը, աշխարհում գոյություն ունեցող միակ ճակատը արևմտյան լիբերալ դեմոկրատիայից կախված ժողովրդավարության ճակատը էր, սակայն Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ձևավորվեց նոր ճակատ՝ իսլամական ժողովրդավարության հիման վրա, որը բնականաբար հակադրվում էր արևմտյան ժողովրդավարության ճակատին։

Նա Իրանում իսլամական ժողովրդավարության մոդելի ձևավորումն համարեց Արևմտյան ժողովրդավարության ճակատի շահերը վտանգելու գործոն և իսլամական համակարգի դեմ այդ ճակատի շարունակական հակամարտությունների ու առճակատումների սկիզբը, և հավելեց. «Նրանց կողմից վտանգի զգացման և հակադրման պատճառն այն էր, որ արևմտյան ժողովրդավարական համակարգի էության մեջ առկա է ազգերի իրավունքների նկատմամբ ոտնձգություն, ագրեսիա և ամբարտավանություն, պատերազմների հրահրում և անսահման արյունահեղություն՝ իշխանություն ձեռք բերելու համար, ինչի մասին է վկայում 19-րդ դարում, այսինքն՝ ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հետ կապված նրանց կարգախոսների ու հավակնությունների գագաթնակետի շրջանում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրների գաղութացումը»:

Իսլամական հեղափոխության գերաշնորհ առաջնորդը Իսլամական ժողովրդավարության ​​ճակատի ամենակարևոր խնդիրն ու մոտեցումը, իր իսլամական բնույթից ելնելով, համարել է նման ոտնձգություններին ու բռնաճնշումներին դիմակայելը, և ի պատասխան այն հարցին, թե ինչու է Իսլամական Հանրապետությունը դիմակայում իմպերիալիզմի ճակատին, ասաց. «Իսլամական Իրանը հենց այնպես չի հակադրվում երկրների, կառավարությունների և ազգերի դեմ, այլ նա դեմ է արևմտյան ժողովրդավարության ճակատում առկա բռնաճնշումներին ու ագրեսիային»:

Մեծարգո այաթոլլահ Խամենեին, նշելով, որ Գազայում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները մի երկրամասի սեփականատերերի դեմ իմպերիալիստական ճակատի բռնաճնշումների ու ագրեսիայի, կանանց ու երեխաների դաժան ու անգութ սպանությունների, և այդ երկրամասի ժողովրդի ունեցվածքի ու ռեսուրսների ոչնչացման վառ օրինակ են, ասաց․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը իրականում դեմ է նման ոճրագործություններին ու հալածանքներին, որոնք, չնայած դատապարտված են ցանկացած մարդկային ողջամտության, ընդունված կանոնի, շարիաթի և խղճի կողմից, աջակցություն են ստանում Ամերիկայի, Անգլիայի և որոշ եվրոպական երկրների կողմից»։

Նա ընդգծել է. «Այս հարցը պետք է հստակ և պարզ լինի, որ իմպերիալիստական ճակատը ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատականության անվան տակ է թաքցրել բռնաճնշումը, ագրեսիան և սպանությունները»։

Ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը միշտ պետք է դրոշակակիրն ու առաջամարտիկը լինի իմպերիալիզմին դիմակայելու հարցում, այաթոլլահ Խամենեին ասաց. «Իմպերիալիզմի դեմ պայքարի դրոշը պետք է ամեն օր ավելի ու ավելի բարձրացվի և երբեք չպետք է թույլ տալ, որ այս դրոշը խլեն Իսլամական Հանրապետության ձեռքից»։

Իսլամական հեղափոխության գերաշնորհ առաջնորդը կարևոր պարտականություն է համարել նաև նոր սերունդներին իմպերիալիստների դեմ կանգնելու և նրանց դիմակայելու Իրանի Իսլամական Հանրապետության տրամաբանության պարզաբանումը, հավելելով. «Բարեբախտաբար, Իսլամական Հանրապետության կյանքի ավելի քան չորս տասնամյակների ընթացքում այն աշխարհին ցույց է տվել իմպերիալիզմի դեմ պայքարի դեմքը, ճակատն ու ուղղվածությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս