
Չհայտարարագրված ապրանքներ` վրաց-հայկական սահմանին

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները վրաց-հայկական «Սադախլո» մաքսային անցակետում, կասկածի հիման վրա, օտարերկրյա քաղաքացու վարած բեռնատարի մանրամասն զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ապրանքներ, մասնավորապես՝ տարբեր սորտերի 10.095 հատ բույս։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Եկամուտների ծառայության տվյալներով, չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 11.460 լարի 50 թեթրի։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, օրինախախտ քաղաքացու նկատմամբ պատժամիջոց է կիրառվել. նա տուգանվել է 11 հազար 460 լարի 50 թեթրիի չափով։