Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունն արդեն ծառայություն է իրականացնում նաև Ստեփանակերտում

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը երեկվանից սկսել է ծառայություն իրականացնել նաև Ստեփանակերտում:

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)՝ նշելով, որ իրականացվում է երթևեկության կանոնների կազմակերպում և կարգավորում։

«Ոստիկանության աշխատակիցները երթևեկության մասնակիցներին տալիս են պարզաբանումներ երթևեկության անվտանգության շուրջ, իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ  Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031