Microsoft-ի տվյալներով՝ Ուկրաինայում սկսված ռազմական գործողություններից ի վեր ռուսական հատուկ ծառայություններն ակտիվացրել են հաքերային հարձակումներն ԱՄՆ–ի ու ևս 41 երկրների համակարգչային ցանցերի ուղղությամբ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը դատավորի կողմից դատական հաջորդ նիստի օրը մոտ մեկ ամսով հետաձգելու փաստը դիտարկեց քաղաքական հակառակորդներին լռեցնելու մոլուցքով՝ պայմանավորված իշխանության վարած քաղաքականությամբ։
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշեց, որ ՀՀ իշխանությունները պետք է շուտափույթ վերականգնած լինեին ՀՀ բանակի մարտունակությունը՝ է՛լ ավելի սերտացնելով հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները: Սակայն, նրա տպավորությամբ, ոչինչ չի արվել, ավելին՝ Հայաստանում թուլացրել են կապը Ռուսաստանի հետ, դրանով ինչ-որ առումով վտանգի տակ դնելով ՀՀ անվտանգությունը և ամրապնդելով Թուրքիայի, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը:
«Սա Թուրքիայի տնտեսությունում նոր բան չէ։ Բայց եթե երկրի արտգործնախարարն է նման հայտարարություն անում, ապա, ըստ իս, այն ավելի շատ քաղաքական նպատակներ ունի։ Հատկապես, եթե այստեղ ընդդիմությանը կոչ է անում, որպեսզի այդ հանգամանքը չօգտագործվի քաղաքական նպատակներով, ապա դա կապ ունի առաջիկա նախագահական ընտրությունների հետ։ Սրանով Թուրքիայի իշխանությունն իր հասարակությանը մեսիջ է փոխանցում, թե՝ տեսեք, մենք ուզում ենք երկիրը դուրս բերել այս իրավիճակից, բայց ընդդիմությունը խանգարում է։ Այսինքն՝ այս ամենն իշխանությունն օգտագործում է սեփական շահերի համար»,- նշեց Տիրան Լոքմագոզյանը։
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են այս օրերին Սիրիայում ռուսական ու սիրիական ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությանը: Վարժանքներն ուշագրավ են համարվել, քանի որ դրանք տեղի են ունենում թուրքական կողմի՝ Սիրիա հնարավոր ներխուժման լուրերի ֆոնին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական բլոկների ներկայացուցիչները։
Հունիսի 23-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Ադրբեջանում արված մի շարք հայտարարություններ հայաստանյան հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում դժգոհությունների առիթ են դարձել:
Թուրքական մամուլը հայտնում է, որ աշխարհահռչակ ամերիկացի օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն Թուրքիա է եկել իրեն պատկանող «Nobu» ռեստորանի համար։ Դե Նիրոն հայտնել է, որ ուրախ է Ստամբուլում գտնվելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական «Akşam» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան արտգործնախարարների հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին:
Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող է մոտավորապես 7-10 օր պահանջվել: Այդ մասին Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարների և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել մեկնաբանություններով և կրկին խոսել նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի և այդ հարցում Ադրբեջանին Թուրքիայի աջակցության մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ցանկացած պահի սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է, որ «պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով», գրում է Minval.az-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ծավալուն հարցազրույց է տվել Habertürk TV-ին։ Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է նաև Թուրքիա-Հայաստանի հարաբերություններին։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջան, որտեղ մասնակցել է «Քալբաջար-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բացմանը, գրում է Minval.az-ը։
Ղարաբաղյան խնդիրը լուծվել է թուրք-ադրբեջանականն միության կողմից:Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
Ալիևը խոստանում է, որ մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը հայերը կկարողանան Բերձորով անվտանգ կապ ունենալ ՀՀ և Արցախի միջև։ Դա մեզ համար ընդունելի չէ։
Հունիսի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին արված հայտարարությանը, թե պետք է սահմանին երկու կողմերի զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա, որից հետո միայն տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Այն ժամանակ փոխնախարարը վստահեցրել էր, որ այդ հարցը քննարկման փուլում է։
Հաղորդվում է, որ եռակողմ հանդիպումը կկայանա վաղը։
«Ազգային ոգին վերացել է, մարդիկ են խոսում, որոնք որևէ կապ չունեն արցախյան ազատամարտի հետ։ Ամեն ինչ տրվել է կեղծիքի, ստի, շատ բան արժեզրկվել է։ Մենք չկարողացանք իմաստնանալ, մենք արդար չեղանք, հասարակությանը չներկայացրինք մեր գենի ամբողջական պատկերը։ Մենք պետության արժանի կլինենք միայն այն ժամանակ, երբ ուժը կհամախմբի բոլորիս։ Հարկավոր է մեռնել հանուն նպատակի, ինչպես իռլանդացիները»։
էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունը կանգնել է շատ լուրջ էներգետիկ խնդիրների առաջ։ Իսկ մինչ պատերազմը, Արցախում էներգետիկ ոլորտն ընդհանրապես և վերականգնվող էներգետիկայի ասպարեզը՝ մասնավորապես, ապրում էին բուռն վերելք։ Արցախը հատել էր ինքնաբավության շեմը, ունակ էր մաքուր վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիան՝ ոչ մեծ ծավալներով, արտահանել Հայաստան։
Իրանի իշխանությունները սկսել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը կունենա 360 մեգավատ հզորություն:
«Սերգեյ Լավրովի Բաքվի հանդիպումներն անցան բնականոն, սպասելի շեշտադրումների մթնոլորտում»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Թուրքիայում նախագահական ընտրությունների համատեքստում անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին։
ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունները ՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, շուտով կվերսկսվեն:
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ավիաընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն, ինչի պատճառով ընկերությունը ստիպված է մինչև ս. թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը:
Թուրքիայի հարավային Մուղլա նահանգի Մարմարիս զբոսաշրջային բնակավայրի մոտակայքում բռնկված ուժգին անտառային հրդեհների պատճառը հայտնի է դարձել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Պատահական չեն թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Հայաստանի սահմանների նկատմամբ հարձակումները, անցյալ տարվա մայիսից Հայաստանի սուվերեն տարածքներից 110 քառակուսի կիլոմետրի օկուպացումը»,- ասաց Միքայելյանը՝ նկատելով, որ Ադրբեջանն իր պլանավորած ռազմական գործողությունները սկսելու նպատակով է նաև, որ Հայաստանում 3000 մետրից բարձր սարեր է վերահսկում։
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Պետական քաղաքականությունից ու քարոզչությունից բացի ժխտողական գործելաոճը տեղափոխվել է նաև հիմնադրամների դաշտ: