Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության աղբյուրին:

«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել է ԼՂ հակամարտությունն ու Լիբիայում տիրող իրավիճակը»,- հայտնել է աղբյուրը:

Նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ և կողմ արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ընդգծվել է հակամարտության մեջ այլ շրջաններից ապօրինի զինված խմբավորումների զինյալների ներգրավման անթույլատրելիությունը: Նշվել է ծայրաստիճան հավասարակշռված քայլերի անհրաժեշտությունը՝ Բաքվին և Երևանին քաղաքական և դիվանագիտական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից:

Նրանք վերահաստատել են իրենց պատրաստակամությունը սերտ համակարգմամբ իրավիճակը կայունացնելու, հնարավորինս շուտ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային հունի վերադարձնելու համար:

Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկված ջանքերի վրա, այդ թվում՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության վրա:

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նույնպես հայտնել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի նրա թուրք պաշտոնակցի հետ:

Տեսանյութեր

Լրահոս