
«Գազպրոմ»-ն Իրանի տարածքով գազի տարանցման հեռանկարներ ունի. նավթի փոխնախարար Ահմեդ Ասադզադե

«Գազպրոմ»-ը հեռանկարային հնարավորություն ունի իր գազն Իրանի տարածքով հարեւան երկրներ փոխադրելու համար, այդ թվում՝ Պակիստան: Այս մասին Իրանի նավթի փոխնախարար Ահմեդ Ասադզադեն լրագրողներին ասել է «Ռուսաստանի էներգետիկական շաբաթ» համաժողովի կողասրահներում: «Իրանի հարեւանները գազի սպառման մեծ շուկա են:
«Գազպրոմ»-ի համար դա մեծ հնարավորություն է Իրանի տարածքով իր գազն արտահանել Իրանի հարեւան երկրներ: Որպես օրինակ կարելի է նշել Պակիստանը, որը գազի մեծ սպառող է»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: