ատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ: Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին:
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեն պատրաստակամ է և պատրաստ է գործելու միայն մեկ պայմանով, որպեսզի ամբողջությամբ պահպանվի շփման գծի երկու կողմում մարդասիրական հրադադար, որի մասին հայտարարավել էր։
Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:
«Ինչպես միշտ, որոշ տեղերում զինադադարի ռեժիմը խախտվել է, որոշ տեղերում համեմատաբար հանգիստ է եղել։ Մեր Ստեփանակերտը հերոս քաղաքին բնորոշ իր առօրյան ապրում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում և այլ բնակավայրերում տիրող իրավիճակին։
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 աթս, 3 զրահատեխնիկա, կա 200 զոհ:
Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր էջում հայտնում է, որ ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու համար։
Գիշերվա ընթացքքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Այսօր Լոս Անջելեսում ավելի քան 150,000 կալիֆորնիահայեր բողոքի ցույցի էին դուրս եկել՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի: «Հաղթանակի երթը» Լոս Անջելեսի հայ համայնքի միասնության հզոր դրսևորումն էր՝ ի պաշտպանություն հերոսաբար մարտնչող Արցախի ու Հայաստանի»:
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջանում խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչության վտանգի մասին: Այս մասին հայտնում է Infoteka24.ru-ն:
Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը»:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պատերազմին ես էլ իմ բաժինն եմ դնում, խոսքը անձամբ իմ ծառայության մասին չէ, որը շատ փոքր է։ Խոսքը գնում է իմ ընտանիքի անդամների, իմ համակուրսեցիների ու աշակերտների մասին, ովքեր պատերազմի թեժ կետերով են անցնում։ Նրանցից ոմանք հերոսացել են արդեն կենդանի թէ հավերժացած, բայց հերոս են։ Ես ձեզանով եմ ապրում եղբայրներ ու քույրեր։
Վիեննայում և Բրատիսլավայում հոկտեմբերի 9-ին տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիան և նրանց կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը դատապարտող բողոքի ցույցեր։
Ադրբեջանական զինուժը կրկին թիրախավորել է Ստեփանակերտը, այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբն իր «Տելեգրամի» ալիքում։
Հիվանդացածների թվի ավելացման պատճառով Թբիլիսիում լայնընդգրկուն սահմանափակումներ մտցնելու հարցը քննարկվում է, բայց որոշում առաժմ ընդունված չէ:
Ստեփանակերտը հոկտեմբերի 10-ի գիշերը հրթիռակոծվել է հեռահար մեծ տրամաչափի համազարկային կայանքներով:
Մի խումբ իսրայելցի գիտնականներ բաց նամակ են հղել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը հակամարտության գոտում. Ուղիղ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված ուժերը չորս քաղաքացիական անձի են սպանել:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի Հանրապետության զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունների մասին:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մի քանի հայկական հաքերային խմբեր հարձակումներ են իրականացրել Ադրբեջանի բանկային համակարգի վրա: Հարձակումներից մեկի արդյունքում բանկային համակարգից տեղի է ունեցել մոտ 520 հազար մարդու անձնական տվյալների արտահոսք:
Բաղդադում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների մասին Ադրբեջանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարություններին՝ նշելով, որ մեր պատերազմը ոչ կրոնական է և ոչ էլ՝ էթնիկ, այլ գոյատևման և ինքնորոշման պատերազմ է։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ադրբեջանի զինուժը հրադադարի մասին հայտարարությունից հետո հրթիռակոծել է Արցախի Մարտունի քաղաքը, այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել՝պահանջելով կանգնեցնել Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և դրան Թուրքիայի միջամտությունը: