
Ողջունում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ցուցաբերած ջանքերը. Լավրովը՝ Ալիևին

Մեր միջազգային գործընկերներից շատերը հետաքրքրված են՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։
Ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը․
«Մենք, ինչպես բազմիցս ասել է ՌԴ նախագահ Պուտինը, ողջունում ենք իրավիճակը կայունացնող ցանկացած ջանք, որ հնարավորություն կստեղծի այստեղ գտնվող բոլոր երկրներին համագործակցել՝ փոխադարձ հարգանքի ու շահերի հիման վրա»,- նշել է նա։
Ալիևն ասել է, որ հույս ունի, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․
«Հարկ է նշել Ռուսաստանի հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գործում: Անցյալ տարի այս ուղղությամբ կարևոր ջանքեր են գործադրվել, ընդունվել են ապագա խաղաղության համաձայնագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը սահմանող փաստաթղթեր։
Դա հաստատեցին անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերը։ Այս փաստաթղթերն այն հիմքն են, որով կարելի է հասնել խաղաղության համաձայնագրի։ Ամեն դեպքում, մենք վճռական ենք դրական և կառուցողական աշխատանք տանել հայկական կողմի և մեր բարեկամ ու հարևան Ռուսաստանի հետ՝ արագորեն շրջելու այս թշնամության էջը և խաղաղությունը Հարավային Կովկասին վերադարձնելու համար։»,- նշել է նա։