Բաժիններ՝

Հանրահավաք Նոր Ջուղայում՝ ի զորակցություն Արցախի

Փետրվարի 24-ին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քեչեճյանի կոչի համաձայն տեղի է ունեցել հանրահավաք ՝ ի զորակցություն Արցախի։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հանրահավաքին ներկա են եղել ազգային մարմինների ներկայացուցիչներ, Հայ Դատի հանձնախմբի ու միությունների անդամներ, Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտներ եւ պատասխանատուներ, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը։

Դատապարտելով Ադրբեջանի եւ իր համախոհ երկրների հանցավոր գործողությունները տարածաշրջանում՝ հանրահավաքին պահանջվել է ապաշրջափակել Արցախը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս