
Թուրքիայի Մալաթիա քաղաքում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 32 փրկվածների

Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ-ողջ դուրս բերել 32 մարդու:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզերը։
Թուրքիայի Մալաթիայի արևելյան նահանգում փետրվարի 27-ին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը Յեշիլյուրթ բնակավայրի շրջանն է, յոթ կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Մալաթիայում 340 հազար մարդ է բնակվում:
Ավելի վաղ Սեզերը հայտնել էր 1 զոհի և 69 վիրավորի մասին: