Ուկրաինացիները Վրաստանում առանց վիզայի կարող են մնալ 2 տարի

Վրաստանի կառավարության՝ «Այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան առանց վիզայի» որոշման մեջ փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել Վրաստան և մնալ երկրում 2 տարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մինչ այս որոշումը` Վրաստանում առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող ցանկացած երկրի քաղաքացի կարող էր մնալ Վրաստանում 1 տարի. բացառությունը վերաբերում է միայն Ուկրաինային:

Կառավարության նոր որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 24-ից։

Ի դեպ, այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան առանց վիզայի, ներառում է 95 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը։

Մինչ այս փոփոխությունը` Վրաստանը վիզային համաձայնագիր ուներ Ուկրաինայի հետ, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիները կարող էին Վրաստանում առանց վիզայի մնալ 365 օր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728