
Թուրքիայում ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվն աճել է

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է 2022 թվականի տվյալները երկրում ամուսնությունների և բաժանությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ ամուսնությունների թիվը 2021-ի համեմատությամբ աճել է 2%-ով, իսկ բաժանություններինը՝ 2․9%-ով։ Բարձրացել է նաև ամուսնությունների տարիքային շեմը։ Տղամարդկանց համար այն դարձել է 28-ը, իսկ կանանց համար՝ 25-ը։
Ամուսնության ամենաբարձր ցուցանիշը դիտվել է Շանլըուրֆա (8․15%), Քիլիս (8․14%) և Աքսարայ (7․88%) նահանգներում, իսկ ամենացածրը՝ Թունջելի նահանգում (4․69%)։
Բաժանությունների թվով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իզմիրում՝ 3․11%, որին հաջորդում են Ուշաքն ու Անթալիան։ Ամենացածր ցուցանիշը եղել է Շըրնաքում նահանգում (0․43%)։