Հայերը խստորեն դատապարտում և մերժում են կասկածելի դրդապատճառներ ունեցող անհատներին, որոնք բազմիցս միջազգային մամուլում գրում են ատելությամբ ու կեղծիքով լի հոդվածներ Հայաստանի մասին։ Այս հոդվածների թշնամական բովանդակությունը ստիպում է ենթադրել, որ դրանք ազնիվ կարծիքի արտահայտություն չեն, այլ արտացոլում են գրողների չար նպատակները։
2023 թվականի մայիսի 24-ին Հայաստան է այցելել ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվան։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն նա հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ։ Արձանագրվել է նաև Հայաստանում ԵՄ դեսպանի ուղեկցությամբ այդ պատվիրակության մուտքը կառավարության շենք, սակայն ՀՀ ինչպես վարչապետի, այնպես ել կառավարության պաշտոնական կայքերում որևէ տեղեկատվություն չկա այնտեղ տեղի ունեցած հանդիպումների մասին։
Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Հետքը» Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ անկլավների և միջանցքի մասին կետերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հանելն իր միանձնյա որոշո՞ւմն է եղել, թե՞ քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանության նախարարության, ԳՇ ներկայացուցիչների հետ, Փաշինյանն արձագանքել էր՝ նման քննարկումներ եղել են:
Թուրքիայում քեմալական և գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հանդիսանում է նաև «Ազգ» դաշինքի միանական թեկնածուն, կոչով դիմել է ընտրողներին։
Թող Ադրբեջանն ասի, թե Հայաստանի ո՞ր տարածքային ամբողջականությունն է ճանաչում. Փաշինյան
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումից մի հատված՝ այն կերկայացնելով որպես կոնկրետ շահարկում:
«Փաշինյանի` մայիսի 22-ի ասուլիսում արտահայտած թեզերն իրական ռիսկեր են պարունակում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի և Արցախի համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ, այսպես կոչված, անկլավների թեմային:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացմանը՝ դա որակելով «անընդունելի քայլ»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:
Նիկոլը ծախել է և ծախում է Արցախը գեպոլիտիկ շուկաներում, սական այդ ուկրաինական պատերազմի համատեքստում գեոպոլիտիկ վերջին զարգացումները բացարձակ կապ չունեն այդ վաճառքի հետ:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Ավելի քան 4-ժամանոց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակայնորեն պնդեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «ինչը շատ կարևոր առաջին քայլ է»: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին Էլիզաբեթ ՄըքՔին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:
v
Պոլսահայ համայնքից փաստաբան Սիմոն Չեքեմը Ստամբուլի գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել Ստամբուլի մզկիթներից մեկում քարոզի ժամանակ «հայ վիժվածք» արտահայտությունն օգտագործած իմամի վերաբերյալ:
Ավելի վաղ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։
ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկներն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։
TBC Capital-ի հետազոտության համաձայն, 2022 թվականին Թբիլիսիում կառուցապատողների շինարարության միջին արժեքը 1 քառակուսի մետրի համար կազմել է 546 դոլար, իսկ տարածքի վաճառքի գինը՝ 1092 դոլար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ: Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո, ի՞նչ նպատակ են հետապնդում Փաշինյանի այս հայտարարությունները, եթե ինքն էլ է խոստովանում, որ Արևմուտքից որևէ երաշխավոր չկա:
Նիկոլ Փաշինյանը նախօրեի ասուլիսում ըստ էության բավարարեց Իլհամ Ալիևի ապրիլի կեսերին շրջանառության մեջ դրած պահանջը։ Ապրիլի 18-ին հրապարակվեց Իլհամ Ալիևի հարցազրույցը՝ թշնամական սուր հռետորաբանությամբ, սպառնալիքներով, վիրավորական խոսքերով, որոնք ուղղված էին ոչ միայն ՀՀ ներկայիս, այլև նախկին իշխանություններին և ողջ հայությանը:
Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեայում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար:
Այս անգամ Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ ասուլիսի գլխավոր մտքերը լայն արձագանք ու լուսաբանում գտան ոչ միայն՝ ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցներում, փորձագիտական հանրության շրջանում, այլև տարածաշրջանային ու միջազգային հեղինակավոր մամուլի էջերում։ Միջազգային լրատվամիջոցներն ըստ էության առաջին անգամ արձանագրեցին, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, և հատկապես այս միտքը տեղ է գտել հեղինակավոր գրեթե բոլոր լրատվամիջոցներում։
«Քաղաքական գործչի՞ իրավունքը, թե՞ ժողովրդի իրավունքը. Հայկական համատեքստ» վերտառությամբ տելեգրամյան գրառմամբ ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է ըստ էության Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին հայտարարությանը։
«Իրանը Հայաստանին կապող ճանապարհի երկրորդ կտորն են փաստորեն հիմա կտրում, արդեն Տիգրանաշենի ճանապարհն է։ Եթե Տիգրանաշենը հանձնում են, ապա միայն գյուղը չի տրվում, հանձնվում է նաև գյուղի հարակից միջպետական ճանապարհը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը Իրանին կամ ավելի հեռուն գնացող՝ Հյուսիս-Հարավով, Ռուսաստանը Հնդկաստանին կապող ճանապարհին են խցանումներ առաջացնելու։ Իրանը մեզ համար կյանքի ճանապարհ է, առաջին պատերազմի ժամանակ Իրանն է մեզ համար եղել կյանքի ճանապարհ, այլ ոչ թե Վրաստանը»,- շեշտեց փորձագետը։
Միլերն ասել է՝ դա չի բացառում, որ վրացական օդանավակայանների ընկերությունները հայտնվեն պատժամիջոցների վտանգի տակ: Նրա խոսքով, այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ժամանակը չէ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը:
Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր:
Հետեւաբար, նա փորձում է հերթական Նիկոլական «կռուտիտով» իր որոշման պատասխանատվությունը դնել Հայաստանի նախկին ղեկավարների վրա, փորձելով համոզել մեր հասարակությանը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են իրենից առաջ եղած ղեկավարները։ Սուտասանը «մոռանում» է մեր հասարակությանը հայտնել մի «փոքր մանրուք»։ Բան այն, որ Ալմա֊աթյան հռչակագիրը Հայաստանը ստորագրել է և վավերացրել է 10 վերապահումներով, որոնցից հստակորեն հետևում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա՝ խորհրդային Ինքնավար մարզի սահմաններում։
Թուրքիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլում չհանգուցալուծվելու հետևանքով շարունակվող անորոշության մթնոլորտն իր ազդեցությունն է թողել նաև թուրքական լիրայի փոխարժեքի վրա:
Մի քանի ժամ տևած հերթական մամուլի ասուլիսի ու հակասական մտքերի տարափի ընթացքում երեկ Նիկոլ Փաշինյանը շարունակեց հանրությանը «նախապատրաստել» սպասվող, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի պայմաններին՝ կրկին անվստահություն հայտնելով, որ խաղաղությունը կհաջողվի, սակայն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։