ԵՄ-ի աջակցությունն Ադրբեջանին, պատժամիջոցների բանագնացը՝ Հայաստանին․ Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան կիր էջում գրում է․ «ԵՄ-ի աջակցությունն Ադրբեջանին, պատժամիջոցների բանագնացը՝ Հայաստանին
2023 թվականի մայիսի 24-ին Հայաստան է այցելել ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվան։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն նա հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ։ Արձանագրվել է նաև Հայաստանում ԵՄ դեսպանի ուղեկցությամբ այդ պատվիրակության մուտքը կառավարության շենք, սակայն ՀՀ ինչպես վարչապետի, այնպես ել կառավարության պաշտոնական կայքերում որևէ տեղեկատվություն չկա այնտեղ տեղի ունեցած հանդիպումների մասին։
Ակնհայտ է, որ ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնացին կարող է հետաքրքրել բացառապես Եվրոպական Միության կողմից պատժամիջոցներ կիրառելու հարցերը։ Ակնհայտ է, որ այն վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանի, որպես ԵԱՏՄ անդամ երկրի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու հարցերին։
Հարկ է նկատել, որ հետպատերազմյան շրջանում, չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու փաստի արձանագրմանը, Եվրոպական Միությունը ոչ միայն որևէ պատժամիջոց չի կիրառել Ադրբեջանի նկատմամբ, այլև Բաքվում ստորագրվել է նոր վառելիքաէներգետիկ համագործակցության համաձայնագիր, իսկ Եվրոպական Միության կողմից Ադրբեջանին հատկացվել է շուրջ 2 մլրդ եվրո՝ տնտեսության դիվերսիֆիկացման ծրագրերի իրականացման համար։
Հ․Գ․ Լուսանկարում պատկերված բոլոր կողմերի մասնակիցների դեմքերից ակնհայտ է դառնում, որ խոսակցությունը լավ բանի մասին չէ։