Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել

Թուրքիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլում չհանգուցալուծվելու հետևանքով շարունակվող անորոշության մթնոլորտն իր ազդեցությունն է թողել նաև թուրքական լիրայի փոխարժեքի վրա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մայիսի 22-ին թուրքական արժույթն ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել՝ 1 դոլար/20.07 լիրա և 1 եվրո/22.27 լիրա:

Այս փոխարժեքները լիրայի ու միջազգային այս դրամական միավորների բոլոր ժամանակների ամենավատթար հարաբերակցություններն են:

Հաղորդվում է, որ այս պահին դոլարով գործարքները կատարվում են 1 դոլար/19.92 լիրա հարաբերակցության սահմաններում:

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի է ունենալու առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 28-ին: Մասնակից 2 թեկնածուներն են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031