Բաժիններ՝

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանի հարկային ծառայությանը պարտք է գրեթե 55 միլիոն ռուբլի

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` բլոգեր և ձեռնարկատեր Գոհար Ավետիսյանը Ռուսաստանի հարկային ծառայությանը պարտք է գրեթե 55 միլիոն ռուբլի: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
«Ավետիսյանի պարտքը կազմում է 54,8 մլն ռուբլի»,- հայտնել է լրատվական գործակալության աղբյուրը։

Գոհար Ավետիսյանը հայտնի դիմահարդար, գեղեցկության բլոգեր և ձեռնարկատեր է։ Ներկայումս նա ունի ավելի քան 12,3 միլիոն հետևորդ իր սոցիալական ցանցերում: Ավետիսյանն ունի իր սեփական «GOAR» կոսմետիկ բրենդը և «Goar Avetisyan Beauty» գեղեցկության ստուդիան Մոսկվայում։ Նա նաև դասավանդում է գեղեցկության ոլորտի տարբեր ոլորտներում սեփական դպրոցում՝ «Գոհար Ավետիսյան դպրոցում»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս