Հունվար-փետրվարին Թուրքիայում միջազգային ներդրումների ծավալն աճել է 92%-ով

«Միջազգային ներդրողների միությունը» (YASED) հրապարակել է 2025-ի հունվար-փետրվար ամիսներին Թուրքիայում կատարված միջազգային ուղղակի ներդրումների տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ այդ ներդրումների ծավալը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 92%-ով:

Վերոնշյալ ամիսներին ամենամեծ ներդրումներն արվել են մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում: Ընդհանուր առմամբ կատարված 1.35 մլրդ դոլար ներդրումի 58%-ը՝ 780 մլն դոլարը, հատկացվել է մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտին:

Ամենախոշոր միջազգային ներդրումներն արվել են Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930