Բաժիններ՝

ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին կհանդիպի Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարեք Ալ Սայիդի հետ, ով պետական ​​այցով կայցելի Մոսկվա։

Այս մասին նշված է ՌԴ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Օմանի սուլթան Հեյթամ Բեն Թարեք Ալ Սայիդի միջև, ով պետական ​​այցով կլինի Ռուսաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ կողմերի հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-օմանական համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական, ֆինանսական և ներդրումային, մշակութային և հումանիտար ոլորտները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930