
Ուկրաինական զորքերը կրակը դադարեցնելու հրաման են ստացել. BBC

Ուկրաինայի Զինված ուժերի (UAF) բարձրաստիճան սպա BBC-ին ասել է, որ և՛ իր ստորաբաժանմանը, և՛ մյուսներին հրամայել են դադարեցնել կրակը ռուսական դիրքերի վրա Ռուսաստանի «Զատկի զինադադարի» ուժի մեջ մտնելուց րոպեներ անց:
Նա նաև ասել է, որ հրահանգներ են տրվել հավաքագրել հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ֆոտո և տեսաապացույցներ և անհրաժեշտության դեպքում պատասխան կրակ բացել (մեր զրուցակիցը չհստակեցրեց, թե դա արդեն եղել է գործնականում, թե ոչ)