«Խնդիրն այն է, որ տեղի է ունեցել արմատական վերաֆորմատավորում Բերձորի միջանցքում, սա մի խայտառակ բան է։ Մինչդեռ Բերձորի միջանցքն ունի միջազգային կարգավիճակ, որտեղ Ադրբեջանն առհասարակ իրավունք չուներ արգելափակելու ու օկուպացնելու, և որպես երաշխավոր հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը։
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել:
Հունաստանը որոշել է չերկարաձգել ռուսական արտադրության Tor-M1 և Osa զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի (SAM) օգտագործման և տեխնիկական պայմանագրերը: Այդ մասին գրում է թուրքական մամուլը՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խափանել է անօդաչու թռչող սարքերով երկրի տարածքի վրա հերթական հարձակումները։ ԱԹՍ-ներ են խոցվել Տուլայի և Բելգորոդի մարզերում։
Հայաստանի նոր իշխանությունների՝ սեփական (զրոյական) կետից կարգավորման գործընթացը կառուցելու մոլուցքը հանգեցրեց Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացած 30-ամյա կարգավորման ձևաչափի, 2007թ.-ից մինչև 2021թ. կիրառված սկզբունքների ու այդ ընթացքում արձանագրված ձեռքբերումների (միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կառուցված բանակցային բանաձև ու դրա հիման վրա մշակված փաստաթուղթ) խափանմանը և առիթ դարձավ 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի համար։
«Ամերիկայի ձայն». Ֆրանսիայի նախագահը բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ՝ ընդգծելով, որ դրանք տեղի կունենան մոտ օրերս:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքը։
Մասնավորապես Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը այսօր 40 տոննա ալյուր կուղարկի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։
Գերմանական Bild-ը հրապարակել է 2022 թվականի գարնանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առանձնազրույցի սղագրությունը։
Նախատեսվում է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկվող բեռնատարները Կոռնիձոր կհասնեն օգոստոսի վերջին: Նախատեսվում է, որ այս շարասյունին կմիանա նաև ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը, որոնք աջակցում են հօգուտ արցախցիների մարդասիրական այս նախաձեռնությանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ հուշագիրը փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, եւ որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից եւ արդյունավետ պաշտպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Ըստ պարբերականի՝ տարեկան հազարավոր մարդիկ են այցելում «Բանդ Է Ամիր» ազգային զբոսայգի՝ հիանալով այնտեղ գտնվող լճերի գեղեցկությամբ և գեղատեսիլ բնությամբ։ Սակայն Աֆղանստանի բարոյականության և առաքինության նախարարը գանգատվել է, որ զբոսայգի այցելող կանայք չեն պահպանում հիջաբը կրելու կանոնները։
Այս ամենը ոչ թե տեղի է ունենում միայն արցախահայության հետ և միայն Հակարի կամրջի վրա, այլ տեղի է ունենում ողջ հայ ժողովրդի հետ: Եթե այսօր Կապանից, Վարդենիսից, Իջևանից, Բերդից, Ջերմուկից կամ Սիսիանից մարդ չեն առևանգում` դա դեռևս չի նշանակում, որ չեն ցանկանում կամ` չեն անելու: Եթե Հայաստանը շարունակի այսպես տառապել կապիտուլյանտների կործանիչ բեռի տակ, եթե երկրում շարունակվեն քաղաքական հետապնդումները ազգային ուժերի դեմ, եթե երկրում տիրի նյութապաշտ ու մորթապաշտ անտարբերություն` վաղը Հայաստանի սահմանամերձ շրջաններից են մարդկանց առևանգումներ լինելու: Այսպես շարունակվելու դեպքում` մենք ունենալու ենք սահմանամերձ բնակավայրերից ընդհուպ մինչև երեխաների առևանգումներ, ենթակառուցվածքների պայթեցումներ, թունավորումներ, տնտեսական բնույթի վնասարարություններ և այլն:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դադարեցնում է քրեական հետապնդումը երեք հայ երիտասարդների նկատմամբ, ովքեր առևանգվել էին Լաչինի միջանցքի անցակետում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից Արցախի վերաբերյալ արած հայտարարությունները լուրջ խնդիր են ստեղծում Սփյուռքի մեր հայրենակիցների համար, որոնք այս ընթացքում Արցախի ապաշրջափակման համար տարբեր երկրներում ակցիաներ են իրականացնում:
Օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող 3 հայ ֆուտբոլիստի՝ շարունակելով խախտել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, թուրքահայ աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն (Դարոն) Աջեմօղլուն անդրադարձել է Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից վերջերս կայացված տոկոսային քաղաքականությանն առնչվող որոշմանը։
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
Որքան էլ Հայաստանի պարագայում իրավիճակը մի փոքր այլ է, այնուհանդերձ ոչինչ բացառված չէ մի իշխանության պարագայում, որը պատրաստ է հանուն շինծու խաղաղության ու իշխանությունը պահելու՝ գնալ ցանկացած զիջման։
Տեղական ֆերմերների միության տվյալներով՝ գինու պահանջարկի անկումը հանգեցրել է գերարտադրության, գների կտրուկ անկման, և Բորդոյի տարածաշրջանի յուրաքանչյուր երրորդ գինեգործի համար ֆինանսական լուրջ դժվարություններ են առաջ եկել:
Ներկայում փրկարարները փորձում են մեկուսացնել բռնկումը:
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Թուրքիայի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարար Օմեր Բոլաթն օգոստոսի 29-ին թուրք գործարարների հետ միասին մեկնելու է Իրաք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կարող է հանդիպել սեպտեմբերի 8-ին, Ռուսաստանում։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ թուրք պաշտոնյաների։
2021 թ. ապրիլից Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր նախնական տեսքով վերականգնելու շուրջ։
Օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը բանակային խաղերի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել։
Նայեցի ՀՀ ԱԳՆ կայքում. 2+ ժամ է անցել, դեռ որևէ հայտարարություն չկա։ ՌԴ դեսպանն էլ կանչված չի ԱԳՆ բացատրություններ տալու համար։ Կարծես թե ինֆո չկա նաև, որ Նիկոլը զանգած լինի Պուտինին (ես որ չգտա)։
Ինչպես նաև նոր դիվանագիտական նախաձեռնություն կսկսենք, որպեսզի միջազգային ասպարեզում ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա»:
Այսօր հայտնի դարձավ, որ Բերձորի (Լաչին) միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ տեղադրված ադրրբեջանական ապօրինի անցակետում առևանգվել են 3 հայ երիտասարդներ: Հայտնի է նրանցից մեկի անունը՝ Ալեն Սարգսյան՝ ծնված 2001թ.: