Բեժանյանը պարզաբանել է, որ այսպիսի դեպքի համար առաջարկում են, որ բնակարանի սեփականատերը իր էջով ուղարկի վարձակալության պայմանագիրը, ապա եռօրյա ժամկետում այն հաստատի, որպեսզի միգրանտը կարողանա կանգնել միգրացիոն հաշվառման և ձեռք բերի ՀՎՆՀ, իսկ արդեն հաշվառման երկարացման համար իր էջը բացի Госуслуги կայքում:
Երգչուհի Ադելը շարունակում է իր համերգային շրջագայությունը: Լաս Վեգասում ելույթից հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որում երգչուհին զրուցում է հանդիսատեսի հետ, իսկ ձեռքին հայկական եռագույնն է: BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի դրոշը նրան է հանձնել հայ երկրպագուն՝ Տիգրան Ալթունյանը: Երգչուհին մի քիչ զարմացել է, բայց վերցրել այն: Ալթունյանը, որը բնակվում է Լոս Անջելեսում, սովորում ապահովագրական […]
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսելով «3+3» ձևաչափի շրջանակներում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման և դրա շրջանակներում ընդունված հայտարարության՝ երկրների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, ասաց, որ դեռ «կապրեն ու կտեսնեն»՝ «3+3» է, թե՞ «3+2»։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայի հատվածի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Ռուսաստանը Ադրբեջանի առաջարկների մեջ իր ցանկությամբ որևէ կետ չի ավելացրել. Գուրգեն Արսենյան
Ինչպես պարզաբանել են համաշխարհային կազմակերպությունում, վերջին տարիների ընթացքում միջազգային հանրությունն առատաձեռնորեն ավանդ է ներդրել պաղեստինցիների հումանիտար կարիքները հոգալու գործում, բայց 2023 թվականին ֆինանսավորման խնդիրը բարդացել է, իսկ հումանիտար կարիքները սրվել են:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում մասնակցել են 3+3 ձևաչափով հանդիպմանը։ Այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն։
Իսրայելի բանակը նաև հայտնել է, որ «ոչնչացրել են ՀԱՄԱՍ շարժման մի խումբ հրամանատարների»
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Ակապուլկո-Սիուատանեխո դաշնային մայրուղու վրա։ Առնվազն երկու ոստիկան վիրավորվել է։ Հարձակվողներին փնտրում են։
Բեյթ Լահիա, Նուսեյրաթ, Ռաֆահ և Խան Յունիս քաղաքներին իսրայելական հարվածների հետևանքով գիշերը զոհվել է 110 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Ճեպազրույցի ժամանակ հարց հնչեցնող լրագրողներից մեկը նշել է, որ Թեհրանը հյուրընկալել է հնգակողմ հանդիպում, որի մաս են նաև Թուրքիան ու Ռուսաստանը ու նրանք էլ քննարկում են Հայաստան-Ադրբեջան հարցը
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը:
Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, որ հակաօդային պաշտպանությունն առանցքային կարևորություն ունի։
Տիկին Միյատովիչը երջանիկ է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ հանդիպմանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը զրուցել են Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում։
Քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են․իսկ եթե ուզում են, թող բախտները փորձեն նաեւ Բրյուսելում․ «3+3»
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ կանցկացնեն իրենց հաջորդ հանդիպումը, հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Օրակարգը դեռ բացահայտված չէ։
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:
Անդրտարածաշրջանային մեխանիզմներն այս տարածաշրջանի ժողովուրդներին գրեթե երեսուն տարի զրկեցին խաղաղությունից և դրա բարիքներից։
ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է տարածվել Լիբանանի վրա: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Իրանի հատուկ ծառայություններն ըստ իրանական տոմարի 2023 թվականի սկզբից ի վեր (սկսվել է մարտի 21-ին) 10 կիբեռհարձակումներ են հայտնաբերել և կանխել կարևոր ենթակառուցվածքների վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար, բրիգադի գեներալ Ղոլամռեզա Ջալալին։
Լավրովի խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են փորձել ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց։
2023 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիներին ռեադմիսիայի (հետընդունում) համաձայնագրով ԵՄ երկրների 1070 քաղաքացու Վրաստան վերադարձի թույլտվություն է տրվել, գրում է batumelebi.ge-ն:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյաներ է հրապարակել Ստամբուլ ներգաղթի և այնտեղից արտագաղթի վերաբերյալ:
2023 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) աճել է 5,5 տոկոսով, տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Օրերս Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարեց, որ Հայաստանին վաճառելու է բացառապես պաշտպանական զենքեր։ Այս մասին Սենատի հանձնաժողովում կայացած 2024 թվականի բյուջեի ժամանակ ասել էր Լըքորնյուն, ով ավելի վաղ հայտարարում էր, թե չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Եվրամիությունը պետք է միաժամանակ դատապարտի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ամեն ինչ անի Գազայում հումանիտար աղետից խուսափելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը:
«Այժմ հարցը հետևյալն է՝ Ֆրանսիան ունա՞կ է այդ ահռելի ծավալներն ապահովել. իրենց ռազմարդյունաբերությունը, իրենց ԶՈւ բալանսի տակ եղած սպառազինությունն արդյո՞ք այնքան է, որ իրենք և՛ Ուկրաինային օգնեն, և՛ Հայաստանին օգնեն, և՛ սեփական պահանջները հոգան: Եվ հետո՝ այդ տեխնիկան որ հասնի, ժամանակ է հարկավոր, որ այդ անձնակազմերը յուրացնեն այն. մենք այդ ժամանակն էլ չունենք:
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական դրության պայմաններում աշխատում է առանց տարաձայնությունների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գրասենյակի և Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության համատեղ հայտարարությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկաբնակ քաղաքագետ Աղասի Ենոքյանն է։