2024 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Ղազախստանի Հանրապետությանը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը այս տարվա իր վերջին կիրակնօրյա ուղերձում շնորհավորել է բոլոր հավատացյալների Նոր տարին և հիշել իր նախորդ Բենեդիկտոս XVI-ին՝ նրա մահվան տարելիցի կապակցությամբ։
Ռումինիան և Բուլղարիան ընդունվել են շենգենյան գոտի։ Ինչպես հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը, այս մասին որոշումը միաձայն ընդունել է Եվրամիության խորհուրդը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի բանակը պետք է շարունակաբար պատրաստվի նվաճելու Հարավային Կորեայի ողջ տարածքը՝ կողմերի միջև միջուկային հակամարտության դեպքում և պատրաստ լինի մոբիլիզացնելու բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին։
Իրանը, ինչպես և ԲՐԻԿՍ-ի մյուս անդամները, կաշխատի կազմակերպության ներսում առևտրային, տնտեսական և ֆինանսական գործարքների ապադոլարացման ուղղությամբ, այս ուղղությամբ մի շարք գործողություններ արդեն սկսվել են, «ՌԻԱ նովոստիին» ասել է Իրանի փոխարտգործնախարար, Վիեննայում Թեհրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քիանին:
Ասված է «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման գլխավոր քարտուղար Զիյադ ալ Նահալայի հայտարարության մեջ։
Հայ-վրացական սահմանին ՝ Բագրատաշենի անցակետի մոտ, հսկայական հերթեր են գոյացել։ Կիլոմետրեր ձգվող խցանումների լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են սոցցանցերում։
«Եթե Ամերիկան այստեղ դրոշ դրեց, ու ադրբեջանցիներին դա որևէ ձևով չխանգարեց գյուղի ու հենց դրոշի վրա կրակել, էլ ի՞նչը կօգնի: Այսինքն, դրոշի վրա կրակել՝ նշանակում է կրակել տվյալ երկրի վրա, այդպես չէ՞: Բա եթե Ամերիկայի պես երկրից էլ դրանք չեն վախենում, Հայաստա՞նն ինչ կարող է անել»,- ասաց նա:
Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ը զգուշանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները արմատապես փչացնելուց, սակայն, միաժամանակ, Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ հարգել Մոսկվայի շահերը։
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել երկրի արտգործնախարարի փոփոխությանը։ Էլի Կոենին կփոխարինի Էներգետիկայի նախարար Իսրայել Կացը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն երկար ամիսներ, քանի դեռ Իսրայելի նպատակները չեն իրականացվել, գրում է The Jerusalem Post-ը։
Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի:
ԱՄՆ մարդահամարի բյուրոյի երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի բնակչությունն աճել է 75 միլիոնով, իսկ 2024 թվականի առաջին օրը այն կկազմի ավելի քան 8 միլիարդ մարդ:
Ի՞նչ ռիսկերով ու վտանգներով է հղի փաշինյանական նոր մտասևեռումը որպես պետության ռազմավարություն ներկայացնելու հերթական փուլը՝ սարսափելի է անգամ պատկերացնել։
2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 19,612 մլրդ դոլար: Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական գործակալությունը (Geostat)։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը փորձանք է Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի (ComCom) տվյալներով, 2023 թվականի երրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) հեռուստատեսային հեռարձակողների գովազդային եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 23.3 տոկոսով՝ 3,5 մլն լարիով: Գովազդային եկամուտներն աճել են հիմնականում իշխանամետ «Իմեդի»-ի և «Ռուսթավի 2»-ի հաշվին, ընդդիմադիր «Մթավարի արխի»-ինը նվազել է:
Նիկոլ Փաշինյանը մեզ չի կարող ներքաշել որևէ կոնֆլիկտի մեջ, քանի որ նա ինքնուրույն սուբյեկտ չէ։ 2018-ին, երբ նրան բերին իշխանության, նա երեք խնդիր ուներ լուծելու։ Առաջինն Արցախի ամբողջական հայաթափումն էր, որը լուծվեց երկու փուլով։ Առաջին փուլը կապիտուլյացիոն ակտի ստորագրումն էր, բայց ռուս խաղաղապահները կարողացան ինչ-որ մաս փրկել։
«Ուստի, մեր նպատակն այն է, որ հասարակության հետ աշխատանք տանենք։ Մենք տեր ենք մեր իրավունքներին։ Ցանկացած մեկը, որը կփորձի փակել Արցախի էջը, պատմության մեջ կմնա՝ որպես դավաճան»,- ասաց Գալստյանը՝ նորաստեղծ կազմակերպության հաջորդ օրակարգային հարց համարելով Հայաստան բռնի տեղահանված արցախցիների՝ արտագաղթն այլ երկրներ կանխելու հարցը։
2023 թվականի III եռամսյակում Վրաստանում ամսական միջին անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 16,3 տոկոսով (260,4 լարի) և կազմել 1855,4 լարի:
«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է գրասենյակի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ Գազայի հատվածում մարդկանց համար անհաղթահարելի վիճակ է ստեղծվել և մարտերը պետք է դադարեցնել:
Նիկոլ Փաշինյանի ու վարչախմբի դիվանագետների և բանակցողների՝ Արաբաթ Միրզոյանի, Արմեն Գրիգորյանի, Էդմոն Մարուքյանի և այլոց համար, նոր կապիտուլյացիա կնքելու ճանապարհին կար մի կարևոր խոչընդոտ՝ Արցախը։
Ընդ որում, պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին նա չի խոսել ՝ պատճառաբանելով, որ Բաքուն և Երևանը շարունակում են բանակցություններ վարել:
Երեկ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պետք է տեղի ունենար թուրքական ֆուտբոլի գավաթի եզրափակիչը։ Սակայն հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ եզրափակչի մասնակից թուրքական երկու ակումբները՝ «Գալաթասարայ»-ը և «Ֆեներբահչե»-ն հրաժարվեցին դուրս գալ խաղադաշտ և վերադարձան Թուրքիա։
Դեկտեմբերի 28-ին ավելի քան երեսուն զինված մարդիկ ներխուժել են «Կովերի այգու» տարածք եւ բռնություն գործադրել, ինչի հետեւանքով պատրիարքարանի հոգեւորականները եւ տեղի հայ համայնքի անդամները մարմնական վնասվածքներ են ստացել։
«Այդ որ ցույց են տալիս զենք ու զինամթերք, դա 1-2 օրվա պաշար էր, հա, տանկն ունեինք, բայց եթե «սնարյադ» չլիներ, տանկն ինչո՞վ պետք է կրակեր։ Այդ մարդիկ չեն հասկանում, միայն խոսում են, թե զենքեր են թողել, հա, զենքեր են թողել։ Մեզ մոտ նույնիսկ արդեն «պատրոնն» էր վերջանում, Քյոխին էին խնդրում, մեզ «պատրոն» էր հասցնում, հալալ է իրեն՝ հասցնում էր, տարբեր ուղղություններով էր աշխատում»,- հավելեց Օնիկ Բալասանյանը։
Խաչատուրյանին եւ Փաշինյանին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առիթով՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ «մեր ժողովուրդների շահերին լիովին համապատասխանում է բարեկամական դաշնակցային հարաբերությունների եւ բազմապլան կառուցողական համագործակցության հետագա առաջընթաց զարգացումը»։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
2023 թվականի արդյունքներով ԵՄ երկրներում կգրանցվի ապաստան ստանալու համար ներկայացված ավելի քան 1 մլն դիմում։