
Թրամփը փոխում է Intel ընկերության ղեկավարի նկատմամբ իր դիրքորոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Intel ընկերության ղեկավար Լիպ-Բու Թանին։ Մեկ շաբաթ առաջ Թրամփը պահանջել էր նրա հրաժարականը՝ Չինաստանի հետ ունեցած կապերի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Միացյալ Նահանգների ղեկավարն Intel-ի գործադիր տնօրեն Լիպ-Բու Թանի հետ իր հանդիպումը անվանել է շատ հետաքրքիր։ Բարձր մակարդակի զրույցը հանգեցրել է ընկերության բաժնետոմսերի կտրուկ աճի։
«Այժմ Սպիտակ տան ղեկավարը որոշել է չգործել անխոհեմ, այլ ընդհակառակը՝ իր դաշնակիցների շարքերը ներգրավել աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագետներից մեկին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Intel-ի պաշտոնական հայտարարությունը դիվանագիտորեն և անուղղակիորեն հաստատում է այդ իրողությունը։
«Պարոն Թանը պատիվ ունեցավ հանդիպելու նախագահ Թրամփի հետ՝ Intel-ի տեխնոլոգիական և արտադրական առաջատար դիրքն ամրապնդելու հանձնառության վերաբերյալ անկեղծ և կառուցողական զրույցի համար: Մենք անհամբեր սպասում ենք նախագահի և նրա վարչակազմի հետ սերտ համագործակցությանը՝ այս մեծ ամերիկյան ընկերությունը վերակառուցելու գործում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: