ՌԴ-ն ավելի քան 25 մլն դոլար է հատկացրել ՀՀ-ում դպրոցական սննդի ծրագրի նոր փուլի համար

Ռուսաստանն ավելի քան 25 մլն դոլար է հատկացրել ՀՀ–ում «Դպրոցական սնունդ» ծրագրի հերթական փուլի համար։ Sputnik Արմենիա-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:

Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։

Սա Հայաստանում 2025-2030թթ. կայուն սննդի համակարգի զարգացման ծրագրի հինգերորդ փուլն է։ 2010-2024 թվականներին Ռուսաստանը 43 մլն դոլար է հատկացրել Հայաստանում դպրոցական սննդի նախագծի 4 փուլերն իրականացնելու համար:

Ծրագրի արդյունքները՝ ավելի քան 102 հազար դպրոցականներ որակյալ սնունդ են ստացել, լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվել, մասնագիտական վերապատրաստում անցնելու նպատակով պայմաններ են ստեղծվել դպրոցների անձնակազմերի համար, վերազինվել են խոհանոցներն ու ճաշարանները և այլն։

Այս ամենի արդյունքում բարելավվել են հայաստանյան դպրոցների աշակերտների հաճախելիությունը և առաջադիմության ցուցանիշները:

Տեսանյութեր

Լրահոս