
Ռուսաստանը և Չինաստանը շուրջ 20 համաձայնագիր կստորագրեն էերգետիկական համաժողովում

Ռուսաստանը եւ Չինաստանը շուրջ 20 համաձայնագիր կստորագրեն Ռուս-չինական էներգետիկական երրորդ բիզնես-համաժողովում: Այդ մասին պատմել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, որը համաժողովի կազմակերպիչներից մեկն է:
«Այս տարի ռուսաստանյան եւ չինական ընկերությունների միջեւ համաժողովի շրջանակներում պլանավորվում է շուրջ 20 խոշոր համաձայնագրի ստորագրում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգառեսուրսների մատակարարումները, տեխնոլոգիաների փոխանցումը, համատեղ հետազոտությունները, մասնակցությունը գնումներին, կադրերի պատրաստումը, կրթությունը»,-ասել է Սեչին՝ ելույթ ունենալով համաժողովի բացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: