Բաժիններ՝

ՇՀԿ-ի պատվիրակությունը լուրջ խախտումներ չի նշել Ղրղզստանի խորհրդարանի ընտրություններում

ՇՀԿ-ի պատվիրակությունը Ղրղզստանի օրենսդրության նորմերի խախտումներ չի նշել, որոնք կարող են կասկածի տակ դնել խորհրդարանի ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Երիկ Աշիմովը:

«Պատվիրակությունն անցկացված ընտրությունները ճանաչում է թափանցիկ: Ղրղզստանի Հանրապետության օրենսդրության նորմերի խախտումներ, որոնք կարող էին կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները, չի նշվել»,-պատվիրակության անունից հայտարարել է Աշիմովը՝ հանդես գալով ընտրությունների արդյունքների շուրջ անցկացված ճեպազրույցում:

Ղրղզստանի խորհրդարանի կրկնական ընտրությունները նախագահի հրամանագրով նշանակվել էին նոյեմբերի 28-ին: Դրանք առաջին անգամ անցկացվել են խառը համակարգով. 54 մանդատի համար պայքարում են կուսակցական ցուցակների թեկնածուները, խորհրդարանի եւս 36 տեղի համար՝ միամանդատ ընտրատարածքների հավակնորդները: 2020 թվականի հոկտեմբերին անցկացված ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ի կողմից չեղարկվել էին հանրապետությունում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ֆոնին, որոնք բերեցին նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի պաշտոնաթողության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս