Ակնկալվում է, որ նոր առաքելությունը կունենա ընդամենը 20-30 ներկայացուցիչ, որոնք հիմնականում կաշխատեն Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ՝ մայրաքաղաքում:
Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը
Politico-ն գրում է, որ Իրանի դեմ պատերազմը խաթարում է ԱՄՆ հեղինակությունը միջազգային ասպարեզում և արագացնում Վաշինգտոնի այլ երկրների հետ հարաբերություններում պառակտումը։
2024 թ. հոկտեմբերին հայաստանյան մի շարք իրավապաշտպաններ հիմնադրել են «Արցախի Միջազգային Իրավական Նախաձեռնություն»-ը, որի նպատակն է միջազգային իրավունքի լեզվով պատմել արցախցիների կորուստների և խախտված իրավունքների մասին։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա երթևեկության համար»:
Նրա խոսքով՝ նոր ռազմավարության հիմնական տարրերից մեկը կապի օրակարգն է, որը նպատակ ունի ամրապնդել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը։
Եվրամիության անդամ երեք պետություններ՝ Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան, հանդես են եկել դաշինքի և Իսրայելի միջև կնքված ասոցացման համաձայնագրի սառեցման առաջարկով։ Երեք երկրների համատեղ նախաձեռնության մասին այսօր Լյուքսեմբուրգում մեկնարկած արտգործնախարարների գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը։
Հայտարարության համաձայն՝ ապրիլի 21-ի առավոտյան երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցվել է 116 անօդաչու թռչող սարք։
Բեյրութից հետադարձ չվերթով Մոսկվա կտեղափոխվի ռուսաստանցիների և նրանց ընտանիքի անդամների մի խումբ։
Լիբանանի կառավարության հաղորդմամբ՝ մարտի սկզբից ի վեր Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները խլել են առնվազն 2387 մարդու կյանք։
Բելգիան լրացուցիչ 100 միլիոն եվրո է հատկացնում ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զինամթերք գնելու նպատակով: Այս մասին հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Մաքսիմ Պրևոն՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստից առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Իսրայելը վերացրել է Իրանի կողմից սպառնացող միջուկային Հոլոքոստի վտանգը։ Այս մասին Նեթանյահուն ասել է Երուսաղեմում կայացած պետական սգո արարողության ժամանակ՝ նվիրված պատերազմներում զոհվածների և ահաբեկչությունների զոհերի հիշատակի օրվան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ծովահենություն է որակել ԱՄՆ-ի կողմից իրանական Touska բեռնատար նավի գրավումը և Վաշինգտոնին կոչ է արել ազատ արձակել նավը, դրա անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իրանում մահապատժի է ենթարկվել մի տղամարդ, որը մեղադրվում էր հունվարյան անկարգությունների ժամանակ մզկիթ հրկիզելու համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Հորմուզի նեղուցում սահմանափակումներով և կոչ է արել լիովին վերականգնել միջազգային նավագնացության իրավունքները և նավագնացության ազատությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Հունգարիան հնարավոր է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա մուտք գործի Հունգարիայի տարածք այն ժամանակահատվածում, երբ գտնվում է Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզման մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը, հաղորդում է Politico-ն:
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որը շուտով կստանձնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ պաշտոնանկ կանի նախագահ Տամաշ Շույոկին և մի շարք այլ պաշտոնատար անձանց, եթե նրանք կամավոր չթողնեն իրենց պաշտոնները։ Այս մասին նա գրել է X հարթակում:
Իրանի զինված ուժերը նպաստել են իրանական լցանավի անցմանը երկրի տարածքային ջրեր՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման ֆոնին. հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ԱՄՆ ռազմածովային ուժերի էլեկտրոնային հետախուզության MQ-4C Triton հեռահար անօդաչու թռչող սարքը լույս ապրիլի 21-ի գիշերը երկարատև թռիչք է իրականացրել Իրանի մերձակայքում գտնվող Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վերլուծելով Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին:
ԵԺԿ-ն մինչև ընտրություններ չի քննարկի ՔՊ-ի անդամության հարցը… Այնտեղ կան Նիկոլի լոբբիստներ. Աշոտյան
«Մենք մեր ընդդիմադիր գործընկերներից 2 բան ենք ուզում։ Առաջինը, որ մեզ չկպնեն, երկրորդը՝ անցնեն խորհրդարան։ Կպնելու մեջ որևէ ռացիոնալ բան չկա՝ իռացիոնալ է՝ ըստ մեզ, որովհետև հակասում է նախևառաջ իրենց շահերին։ Իմ հույսն այն է, որ իրենց մոտ քաղաքական թիմն ավելի ազդեցիկ կլինի, քան քարոզչականը»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ին ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից թիրախավորելուն։
Հարթ վան Նեդերլանդ պորտալի փոխանցմամբ՝ Հոլանդիայի Լուսդրեխտ համայնքում (Հյուսիսային Հոլանդիայի նահանգ) ավելի քան 800 բնակիչ բողոքի ցույց է անցկացրել ժամանակավոր ապաստանի կենտրոնի բացման դեմ։
Իրանական պատվիրակությունից դեռևս ոչ ոք չի ժամանել և նույնիսկ չի մեկնել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է IRIB-ը՝ իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։
Կալասը նշել է, որ նիստի ընթացքում քննարկվելու են Հայաստանում ստեղծվելիք ԵՄ նոր առաքելությունը և Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման ուղիները։
Ապրիլի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Կուրտոն հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ը մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի Հայաստանում գտնվելու փաստը՝ բարձրաձայնելու համար 2 բլոկ խնդիրներ։
Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափակման միջոցով նպատակ ունի հասնել Իրանի կապիտուլյացիայի, սակայն երկիրը մտադիր չէ բանակցություններ վարել սպառնալիքների պայմաններում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ ներկա գտնվել հակամարտության կարգավորման շուրջ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը, եթե կողմերին հաջողվի գործարք կնքել։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պակիստանում գտնվող մի աղբյուրի։
Apple-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից իր նոր գլխավոր տնօրենը կդառնա Ջոն Թերնուսը: Թիմ Կուկը, որը 2011 թվականին Սթիվ Ջոբսի հրաժարականից հետո գլխավորել է ընկերությունը, կդառնա տնօրենների խորհրդի գործադիր նախագահը: Այս մասին փոխանցում է bbc.com-ը։