Ռուսաստանն արդեն վաղուց կտոր-կտոր արված կլիներ, եթե Վլադիմիր Պուտինը չլիներ երկրի ղեկին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ըստ «Defense News»-ի՝ թուրքական BMC ընկերության և հարավկորեական «Doosan and S&T Dynamics» ընկերությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը չեղարկվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում ավելի քան 5 միլիոն օրինական ներգաղթյալ կա, որից 3.7 միլիոնը ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող սիրիացիներ են, 1 միլիոն 200 հազարը՝ բնակության իրավունք ունեցողները, իսկ ավելի քան 300 հազար կազմում է նրանց թիվը, որոնք ունեն միջազգային պաշտպանության դիմում և կարգավիճակ։
Լոս Անջելեսի դատարանը որոշում է կայացրել վերջնականապես դադարեցնել ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հոր խնամակալությունը դստեր նկատմամբ, որը շարունակվում էր արդեն 13 տարի:
Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել:
Թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներն արտադրող «Baykar Makina» և ուկրաինական «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել:
«Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին վերադառնալու համար մի շարք պատճառներ կարող է ունենալ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման հնարավորություններին։
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նախազգուշացրել է քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով սպասվող դժվարին օրերի մասին և կոչ արել բոլորին պատվաստվել:
Այսօր առավոտյան Շուշի քաղաքի ներքևի հատվածում գտնվող անցակետի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում որոշ ժամանակով փակվեց Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը: Այնուհետև Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։
Վրաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4565 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 780.391 է:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կցանկանար «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մի քանի դիվիզիոն ստանալ Ռուսաստանից:
Ակնհայտ է նաև, որ այն օրակարգը, փաստաթղթերը, որոնք ԵԱՀԿ ՄԽ սեղանին էին պատերազմից առաջ, այսօր չեն կարող լինել: Ինչպես նաև պետք է նախկին փաստաթղթերը փոփոխվեն, որպեսզի համապատասխանեցվեն այսօրվա իրողություններին:
2020 թվականին Արցախի 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից անցել է մեկ տարի, սակայն ադրբեջանական կողմը պատշաճ չի իրականացնում ստանձնած պարտավորությունները։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար չի համարում ՆԱՏՕ-ի զորավարժություններին ի պատասխան Սև ծովում ռուսական զորքերի զորավարժություններ անցկացնելը:
Միացյալ Նահանգների իշխանությունները Մոսկվային ու Մինսկին հայտնել են իրենց անհանգստությունը՝ Բելառուսի ու Լեհաստանի սահմանին փախստականների առկայության իրավիճակով պայմանավորված:
Ըստ ԶԼՄ-ների՝ Շուշիի մոտ Բաքվի բռնապետի բաշիբոզուկների կողմից խաղաղ պայմաններում սպանված հայորդու եղբայրը նռնակ է նետել դրանց վրա։
Մինչև 100 փախստականից կազմված խումբը փաստացիորեն հայտնվել է Լեհաստանի տարածքում՝ լեհ-բելառուսական սահմանին տեղակայված ինժեներական արգելապատնեշների մոտ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նռնակի նետման միջադեպի ժամանակ երեք մարդ է վիրավորվել:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները բերման ենթարկում Շուշիի մոտ ադրբեջանցիների վրա նռնակ նետելու մեջ կասկածվող քաղաքացուն։
«Խաղաղության դարաշրջան բացել հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե հայկական կողմը բավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները: Ադրբեջանը պահանջում է Սյունիքը, Սևանը, Տավուշն ու Երևանը»:
Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության (PNL-Partidul Naţional Liberal) փոխնախագահ, Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ամյակի առնչությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին։
Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստի հավաքածու է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար եւ պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Սիրիան վերականգնել է պարենային սեկտորի գործարանների ու ֆաբրիկաների ավելի քան 50 տոկոսը, որոնք ավերվել էին պատերազմի ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) արդյունաբերության նախարար Զիյադ Սաբագը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 միլիոն 941 հազար 758: Այդ մասինվկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկ յան համալսարանի տվյալները:
Կամչատկայում Կարիմի հրաբուխը նոյեմբերի 12-ին մոխրասյուն է արտանետել:
Չինաստանի Դալյան քաղաքում (Լյաոնինի հյուսիսարեւելյան նահանգ) շարունակում է աճել կորոնավիրուսով հիվանդացությունը: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալները:
Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում գտնվող Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի ամուսինները ձերբակալվել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քարտեզագիր Շահեն Շահինյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից սահմանակետերի տեղակայումը Գորիս-Կապան ճանապարհին նշանակում է, որ դե ֆակտո դեմարկացիա է եղել, բայց ըստ նրա՝ այս գործընթացը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի դեռ դեմարկացիա և դելիմիտացիա իրականացված չէ և ստորագրված չէ դրա վերաբերյալ պայմանագիր: