Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը պաշտոնական այցով Թուրքիայում է

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Էսենբոգա» օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Դիմավորման արարողությանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը, պաշտոնատար այլ անձինք։

«Էսենբոգա» օդանավակայանի Պատվո սրահում կարճ զրույցից հետո նախագահները գնացել են Թուրքիայի նախագահական համալիր։  Հանդիպման ընթացքում Աբդել Ֆաթթահ աս-Սիսին նշել է, որ Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների փոխադարձ բարձր մակարդակի այցերը արտացոլում են կողմերի ցանկությունը՝ նոր էջ բացել երկու երկրների բարեկամության և համագործակցության մեջ։

Երկկողմ բանակցություններից հետո Թուրքիայի և Եգիպտոսի նախագահները մասնակցելու են Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։

Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստից հետո նախատեսվում է երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողությունը և համատեղ մամուլի ասուլիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս