Բաժիններ՝

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիլիպն իր թեկնածությունն առաջադրելու է նախագահի պաշտոնի համար

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը սեպտեմբերի 3-ին հայտարարել է 2027 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին։

«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում։ Ես լայնածավալ նախագիծ եմ պատրաստում: Ես քաղաքացիներին առաջարկելու բան ունեմ», – ասել է նա Le Point հանդեսին տված հարցազրույցում։ 

Էդուարդ Ֆիլիպը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2017-ից մինչև 2020 թվականը:Հերթական նախագահական ընտրությունները Ֆրանսիայում տեղի կունենան 2027 թ. ապրիլին։

Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը չի կարող ընտրվել երրորդ ժամկետն անընդմեջ, ուստի պետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս