Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ արգելել է Լոնդոնում մարտի 15-ին կայանալիք իրանամետ երթը՝ հակաիրանական ցուցարարների հետ հնարավոր լարվածությունից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը մարտի 2-ից ի վեր հասել է 570-ի, իսկ 1444 քաղաքացի ստացել է վիրավորում։ Այս մասին նշված է Լիբանանի կառավարությանը կից գործող ճգնաժամային կենտրոնի զեկույցում։
Անկախ Քուրդիստանը ձեռնտու չէ մերձավորարևելյան որևէ պետության, կարծում է ռուսաստանցի արևելագետ Վլադիմիր Ավատկովը։
Ամերիկայի և Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Իրանի դեսպանության X-ի էջում կատարված գրառումից և տեսանյութից:
Իրանի միացյալ ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ այսուհետ Մերձավոր Արևելքում բանկերն ու ֆինանսական հաստատություններն իրենց համար դարձել են թիրախ են։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Շատ ուժեղ հանձնառություն կա խորացնելու Եվրոպական Միության հետ կապերը, մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը խորհրդարանների միջև: Այս մասին Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած պատերազմը խախտում են միջազգային իրավունքը։ Ինչպես հաղորդում է AP գործակալությունը, այս մասին Մելոնին խոսել է երկրի խորհրդարանում։
Իրանի բանակը հարվածներ է հասցրել Իսրայելի «Աման» ռազմական հետախուզության շտաբին, ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանմանը, Green Pine ռադիոլոկացիոն կայանին և Հայֆայի ռազմածովային բազայում գտնվող ստորջրյա ուժերի շտաբին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստին ունեցած ելույթում անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններին։ Նա կողմերին խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչ է արել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շրի Լանկայի դատարանը վճռել է նախորդ շաբաթ կղզու ափերի մոտ ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ռազմանավի վրա հարձակման ժամանակ զոհված 84 նավաստիների մարմինները հանձնել Իրանի դեսպանատանը։ Այս մասին հայտնում է France 24-ը։
#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԵԽ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Իրանական «Բուշեր» ատոմակայանի ռուսաստանցի անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների տարհանման երկրորդ փուլն ավարտվել է չորեքշաբթի գիշերը։ Հայաստանի միջով դեպի Ռուսաստան է ուղևորվում 150 մարդ, հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հռոմի պապ Լևոն XIV-ը մարտի 11-ին Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների հետ աղոթել է Իրանում ու ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Ուոնգը մարտի 11-ին խորհրդարանական լսումների ժամանակ հաստատել է, որ նախորդ շաբաթ փակվել են Աբու Դաբիում և Թել Ավիվում դեսպանատները, ինչպես նաև Դուբայում Ավստրալիայի հյուպատոսարանը։
Թեհրանը կոչ է անում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) հայտարարել իրանական խաղաղ միջուկային օբյեկտների վրա գրոհների անթույլատրելիության մասին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Իրանում ռազմական գործողությունները շարունակվում են, որին զուգահեռ՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն անձամբ կորոշի, թե երբ է Իրանը համարվելու «լիակատար հանձնված»։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Փարիզում տեղի է ունեցել հանդիպում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։
Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումներն Իրանի դեմ կարող են հանգեցնել աշխարհակարգի և գլոբալ անվտանգության խաթարման: Այդ կարծիքն է հայտնել Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Չինաստանի իշխանությունները Հորմուզի նեղուցում տիրող բարդ իրավիճակի հետևանքով անհրաժեշտ են համարում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի առաջատար «Turkish Airlines» ավիաընկերությունն այսօրվանից սկսած կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։
Նա նշել է, որ եթե հակամարտությունը չկանգնեցվի մինչև աշուն, այն կարող է վերածվել տևական պատերազմի և ունենալ գլոբալ հետևանքներ:
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը կտրուկ ազդեցություն է թողել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը գրկաբաց սպասում է կանանց ֆուտբոլի հավաքականի անդամներին՝ կոչ անելով նրանց վերադառնալ տուն
Այսօր առավոտյան ՑԱԽԱԼ-ի ուժերն ավարտել են հարվածների ևս մեկ ալիք Բեյրութի Դահիա թաղամասի ուղղությամբ՝ գրոհելով Հեզբոլլահ կազմակերպության հրամանատարական կենտրոնները և այն օբյեկտները, որտեղ կազմակերպությունը զենք էր պահում
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռամադան (Ռամազան) ամսին կմեկնի Թուրքիա։
Հորմուզի նեղուցը, որը Պարսից ծոցը միացնում է Հնդկական օվկիանոսի հետ, համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը և կենտրոնականը նավթի տարանցման համար։
Իրանը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի այն ռազմաբազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում իրանական տարածքի վրա։
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և շնորհակալություն հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած աջակցության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Չնայած այս հարձակմանը, Դուբայի միջազգային օդանավակայանում թռիչքները չեն ընդհատվել և այս պահին շարունակում են ընթանալ։
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը՝ 2025 թվականի արդյունքներով զբաղեցնելով արտաքին առևտրի ընդհանուր ծավալի ավելի քան 35%-ը։ Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը Երևանում սննդամթերքի և ժողովրդական սպառման ապրանքների ոլորտում միջազգային գործարար առաքելության աշխատանքների մեկնարկին նվիրված հանդիպման ընթացքում: