AP-ն բացահայտել է ԱՄՆ-ի և Իրանի առաջիկա բանակցությունների գլխավոր թեման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած բանակցությունների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը առաջին հերթին կենտրոնանալու են Հորմուզի նեղուցով լիարժեք նավարկության վերականգնման և իրանական նավահանգիստներից ամերիկյան շրջափակումը հեռացնելու հարցերի վրա։ Այս մասին, հղում անելով բանակցություններում միջնորդ հանդիսացող մերձավորարևելյան պետության դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է Associated Press գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ բանակցությունների թեմա է դառնալու նաև տարածաշրջանում բոլոր հարվածների դադարեցումը, այդ թվում՝ Իրաքում գործող իրանամետ զինված խմբավորումների կողմից իրականացվող հարվածները։ Եվս մեկ առանցքային ասպեկտ է լինելու իրանական նավթի անխոչընդոտ արտահանման վերականգնումը։ Որպես միջնորդ հանդես եկող մերձավորարևելյան երկրները առաջիկա օրերին մտադիր են ակտիվացնել իրենց շփումները ԱՄՆ-ի և Իրանի հետ։ Ինչպես նշում է գործակալությունը, այս փուլում խոսքը կարող է գնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիմնական դրույթներին վերադառնալու մասին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների կանցնեն օգոստոսի 3-ին։ Բացի այդ, Թրամփը Truth Social-ում գրել էր, որ համաձայնել է չեղարկել Իսլամական Հանրապետությանը հասցվելիք պլանավորված հզոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու նպատակով։ Նախագահի խոսքով՝ Իրանն ու Մերձավոր Արևելքի մի շարք պետություններ խնդրել են Վաշինգտոնին զերծ մնալ հարձակումից, քանի որ կողմերն արդեն ուրվագծել են ապագա համաձայնագրի շրջանակները։ Ինչպես նշել է Թրամփը, այն պետք է ներառի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումն ու իրանական միջուկային սպառնալիքի վերացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31