Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարները հանդիպել են
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանին:
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։
Զրուցակիցները անդրադարձան ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր: