Հանձնարարվել է կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում շարունակվում են նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ուսումնական բոլոր հաստատությունների հարակից տարածքներում, ՃՈ հետ համատեղ, կատարվել են համապատասխան գծանշումներ: Դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև շաբաթօրյակներ, որոնք շարունակվում են: ՃՈ հետ աշխատանքներ են տարվում նաև սեպտեմբերի 1-ից ուղևորափողադրումները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ սահմանել ուժեղացված հսկողություն, ինչպես նաև դպրոցների և մանկապարտեզների բուժկետերն ապահովել առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:

Տեսանյութեր

Լրահոս