![](/banners/BeFunky-design.jpg)
Վիգեն Սարգսյանը կարևորում է պաշտպանական բնագավառում Լեհաստանի հետ համագործակցությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/870739.jpg)
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակց ությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությունը` հաշվի առնելով Իրաքում կոալիցիոն գործողությունների ընթացքում հայ և լեհ զինծառայողների համատեղ փորձը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխիկական համագործակցության բարձր մակարդակը:
Դեսպան Նովակովսկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել է համագործակցությունն ակտիվացնելու լեհական կողմի պատրաստակամությունը: