ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 20-ին շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինին՝ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ապրիլի 14-ին միաձայն ընդունված հռչակագրի առթիվ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին եւ 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր եւ անցկացրել խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը՝ արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու համար: Արգո Ավակովը նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր ակտիվ համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու համար:
Էդվարդ Նալբանդյանն ու Կո Պո Կունը մտքեր փոխանակեցին Սինգապուրի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։
Ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը:
Խորհրդակցական մարմինները ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է և տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն:
Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն ու կորստի ցավը: Հայ և եզդի ժողովուրդների եղբայրությունն անցել է դարերի փորձություններով և ավելի ամրապնդվել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին ապրիլի 19-ին անց են կացրել խորհրդակցություն ԼՂՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ։
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթե ր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ պոեզիայի բնագավառում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակին արժանանալու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի նախագահությամբ ապրիլի 19-ին կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները։ Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը։
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 15-ին ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» խորագրով կազմակերպված քննարկմանը` նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանինառնչվող խնդիրներին:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ապրիլի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր:
«Մենք կոչ ենք անում բոլորին միասնական պայքար մղել խավարի, բարբարոսության եւ ատելության դեմ: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչությունն ու դրանից ծնված հանգամանքներն արմատախիլ անելու համար»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին:
Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը:
Հյաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 15.04.2016թ. որոշմամբ փաստաբան Թամարա Յայլոյանի դիմումի հիման վրա փաստաբան Լուսինե Հովսեփի Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով:
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան:
Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):
Ինչպես հայտնում է Նախագահական նստավայրի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ Նախագահ Սահակյանը նշել է, որ ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդումը եւ բանակի մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումը այսուհետ էլ կլինեն պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշմամբ՝ Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Հանդիպման սկզբում Վ. Պուտինը նախ ընդգծել է, որ իրենք շատ լավ ծանոթ են դեռևս այն ժամանակներից, երբ գլխավորում էին իրենց երկրների կառավարոթյունները: Այնուհետև Վ. Պուտինն ասել է. «Հիմա դուք շատ պատասխանատու առաքելություն ունեք, դարձել եք միջազգային պաշտոնյա, բարձր կարգի պաշտոնյա:Հուսով եմ, որ ձեր ղեկավարությամբ Եվրասիական միության հանձնաժողովը հաջող կաշխատի»:
ՀՀ ԱԳՆ-ում ապրիլի 18-ին կայացել են խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև` լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով:
Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հրայր Սարգսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարը: