ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում ապրիլի 11-ից 12-ը կայանալիք ԵԽ կրթության նախարարների համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համա ր» խորագրի ներքո:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին:
Ապրիլի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին։
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների անունները:
Հերմինե Նաղդալյանը շեշտել է նաև հանգամանքը, որ, թեև վերջին օրերին հնչել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ, սակայն դրանք արդյունավետ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն արտահայտում հստակ գնահատական:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ս.թ. ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում: Փոխանակման ընթացքում հայկական կողմին են փոխանցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է Սոցինտերնի փոխատենապետ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանին:
«Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միաջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն»,- ասված է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ուղևորվել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: Հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ և ականանանետեր:
ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողի և Սիսիանի ԵԿՄ անդամի առողջական վիճակում երեկվա համեմատությամբ դրական տեղաշարժ կա։ Բավարար է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորների վիճակը։
ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:
Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում նախորդ օրերի համեմատությամբ լարվածությունը նվազել է:
Արծրուն Հովհաննիսյանը հրապարակում է զոհվածների լուսանկարները:
Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) և 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ):
«Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին. Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանք ների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է բարերար Ռալֆ Յիրիկյանին:
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Տեղեկանք՝ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշիվ մուտքագրված`հանգանակված գումարների մասին (07.04.2016թ. դրությամբ) NN ՓՈԽԱՆՑՈՂԸ (համաձայն համաձայն համաձայն համաձայն վճարման վճարման վճարման վճարման հանձնարարականների հանձնարարականների հանձնարարականների հանձնարարականների) ԳՈՒՄԱՐԸ (ՀՀ դրամ) 1. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ 550,000,000 2. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ “Տրանսգազ” ՍՊԸ 57,500,000 3. ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն 20,000,000 4. ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ հիմնադրամ 20,000,000 5. Սարգսյան […]
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների լուսանկարները:
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:
Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Ընդգծվեց, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման և նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգավվելու պատրաստականությանը, դեռևս շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է այն շուրջօրյա հետախոսահամարները, որոնցով քաղաքացիները կարող են ստանալ պարզաբանումներ զինծառայողների առողջական վիճակի, զինանձնակազմի հետ կապված հարցերի, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների, լրատվամիջոցների հետ կապի հետ կապված հարցերի վե րաբերյալ։