ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն:
Սույն թվականի մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում է գտնվում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
ԱՄՆ դեսպանը հանդիպման ընթացքում նշել է. «Ուրախ եմ այստեղ լինել՝ շարունակելու մեր սերտ համակարգման աշխատանքները Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ձեր գրասենյակը էական դերակատարում ունի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը հավատարիմ է մնում այս հարցում օժանդակելու իր հանձնառությանը»:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։
Մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 630 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ):
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 14-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 14-ին, ժամը 01:31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մարտի 14-ին, ժամը 05:13-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սամեհ Հասան Շուքրին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Նույն օրը՝ ժամը 19 :40-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոպի հեմատոմա, սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ընդունվել Միքայել Բաբոյանը և հայտարարել, որ վնասվածքն ստացել է Ջրառատ գյուղում վիճաբանության ժամանակ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ին ստորագրել է հրամանագիր Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին:
Հենց ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, թե իր ելակետը որն է՝ զբաղվածություն, գործազրկություն, միջին աշխատավարձ, սեփական եկամուտներ, ծառայությունների արժեք և այլն՝ ինքներդ ձեր հիվանդությունները, բացթողումներն ու առավելությունները տեսնելու եք:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանի համար ընդունելության քննությունների ժամանակացույցը:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջբրան Բասիլը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:
Մարտի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մարտի 11-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի հրետակոծության արդյունքում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Չինգիզ Հասանալի օղլու Աբասովը, ընդունեք որպես հակառակորդի բանակում, ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում, մահվան ելքով արձանագրված հերթական դեպք:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ:
Մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի երևանյան նիստի մի խումբ հեղինակավոր մասնակիցների:
Զանգվածային լրատվամիջոցներում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Էդուարդ Ներսիսյանի պաշտպանը իր մտահոգություններն էր հայտնել վերջինիս առողջական վիճակի և անձական հիգիենայի ոչ պատշաճ վիճակի վերաբերյալ։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը մարտի 10-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Մարտի 11-ին, ժամը 04:19-ին քաղաքացի Պինգոլթյանից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ ձորում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
2017թ. մարտի 7-ին կայացել է Կայուն զարգացման նպատակները ազգայնացող գործընթացն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը կազմակերպել է ՀՀ կառավարության աշխատակազմը և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը:
ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը մարտի 10-ին հանդիպում ունեցել Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ:
Մարտի 9-ին Հռոմի Վալիչելիանա գրադարանում կայացավ Հայկական մշակույթի օր խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Վալիչելիանա գրադարանի, «Ալբատրոս» մշակութային ընկերակցության ու «Կոլումբիա» զբոսաշրջային գործակալության հետ համագործակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասին:
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ Մարտի 7-9-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը նիստերի ընթացքում անդրադարձ կատարեց ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: