2016թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Տարտուսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ բնակավայրերում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Գործարար խորհրդի նախագահ:
Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ:
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջերս իրականացված զարհուրելի բարբարոսությունը, ներառյալ քաղաքացիական բնակչության` հատկապես երեխաների, կանանց և տարեցների, ինչպես նաև քաղաքացիական հաստատությունների` ներառյալ դպրոցների ու մանկապարտեզների, դիտավորյալ ու համատարած թիրախավորումը, սպանությունները, գլխատումները, խոշտանգումները ու զոհերի մարմինների անդամահատումներն անհամատեղելի են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռընե Ռուքեին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացված «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը:
Նշվել է, որ Իտալիայի Հանրապետության խորհրդարանի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առկա են լավ աշխատանքային եւ գործընկերային հարաբերություններ: Մասնավորապես կարեւորվել է ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում, Եվրոպական խորհրդարանում Իտալիայի պատգամավորների հետ ակտիվ համագործակցությունը եւ դեսպանության գործուն աջակցությունն այդ հարցում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խադ քահանա Ղազարյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Մարտին Մխիթարյան:
Ելնելով վերոգրյալից, Գլխավոր վարչությունը ոչ միայն չի կիսում Հանրային խորհրդի հաղորդակցության մեջ նշված տեսակետը՝ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում ԻԿԱՕ պահանջներին», այլ նաև համարում է այն անընդունելի։
Հպարտանում ենք ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի պետական կառույցների կազմակերպվածությամբ և Պաշտպանության բանակի ցուցաբերած արիությամբ, անձնազոհությամբ ու հաղթական ոգով և մեր ողջ ժողովրդի դրսևորած միասնականությամբ:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած 7 քաղաքացի բուժումը շարունակում է Գյումրու բժշկական կենտրոնում:
Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։
Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանի ատամնաբուժության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին եւ նրա թիմի անդամներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարները:
Փաստորեն, Բաքվի տրամաբանությամբ ստացվում է, որ գագաթաժողովին բոլոր ներկաները, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դատավորներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի ՆՀ-270-Ա հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին։
«Վերահաստատում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ-ի համար ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուց բացի, այլ տարբերակ գոյություն չունի, և ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,-շեշտել է Քրիստիան Վիգենինը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության բանակի և շրջանային վարչակազմերի միջև աշխատանքների համադրման հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:
Մայիսի 23-ին գիշերը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները գտնվում են Գյումրու բժշկական կենտրոնում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 23-ին ելույթ է ունեցել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող թիվ 565 բանաձեւի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին եւ Խորխե Սաբագին: