Բաժիններ՝

Արարատ Միրզոյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանին

Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում էր Արցախում։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև բոլոր հարցերով սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը, քննարկվել են քաղաքական և տնտեսական համատեղ օրակարգի մի շարք հարցեր, իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում և այլն։

Այցի ընթացքում առաջին փոխվարչապետը հանդիպել է նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ։

Զրույցի շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Արցախի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Առաջին փոխվարչապետը արցախյան գործընկերների հետ կիսվել է Հայաստանում ընթացող քաղաքական, իրավական, տնտեսական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ, պատասխանել նրանց հարցերին։ Հանդիպման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով հանդիպումների շարունակական բնույթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930