Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէ զինծառայողներին:
2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 211 քրեական գործ՝ նախորդ տարվա 139-ի դիմաց, որոնցից 8-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Ենոքյանը նշանակվել է հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Հայրապետյանին նշանակել արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ 8/1 որոշմամբ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն է…
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:
Ավարտվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է փաստաբանի կողմից խարդախությամբ, կաշառք տալու պատրվակով, խոշոր չափերի գումարի առերևույթ հափշտակության դեպք:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արսեն Առստամյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում:
Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», լինելով ՀՀ խոշորագույն ռազմավարական ծրագրերից մեկը, ՀՀ ղեկավարության և հանրության ուշադրության կենտրոնում է: Ցանկացած մասնագիտական և փորձագիտական ուսումնասիրություն ծրագրի պատասխանատուների կողմից խրախուսվում է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպմանը մասնակցել է նաեւ տիկին Նունե Սարգսյանը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ուսումնասիրվել ՀՀ կառավարության որոշումներով 2012-2016թթ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կոմպոզիտոր٫ Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար٫ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արթուր (Արտաշես) Գրիգորյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Հուլիսի 23-ից 27-ը 5-րդ զորամիավորումում անցկացվեցին ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ:
ՀՀ արդարադատության նախարարությունը, կարևորելով բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի փաթեթը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր իրացրած անձանց ինքնությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությանը:
Արա Բաբլոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին.
Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 31-ին այցելեց մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ պահպանվում է Փարաջանովի բազմազան գեղարվեստական և գրական ժառանգությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 31-ին հանդիպել է պետական այցով Երեւան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արսեն Առստամյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: