ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ են նշանակվել:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ։
Հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից (18.07.2018թ. N 371-Ա հրաման) սույն թվականի հուլիսի 19-ից հուլիսի 24-ը ներառյալ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ։
Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրերեր է ստորագրել:
ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Քշիշտով Միկոլայեկին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ կողմից պղնձաձուլարանի կառուցման ծրագրի վերաբերյալ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Գագիկ Սարգսյանին երեք տարի ժամկետով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Մուշեղ Հարությունյանին երեք տարի ժամկետով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա Ոսկանյանի եւ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանի երդման արարողությունը։
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
Հայաստանը պետք է ապագայում դառնա ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացած երկիր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ մասնակցել Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի մեկնարկին։ Առաջին փոխվարչապետը ֆորումի շրջանակում հուլիսի 17-ին ներկայացրել է Հայաստանի ազգային կամավոր զեկույցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարության հետ միասին, ներկա է գտնվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, անվանի քաղաքական ու ռազմական գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար Արամ Մանուկյանի հուշարձանի բացման պաշտոնական արարողությանը: