Դեպքի առթիվ 2023թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել համացանցում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, ըստ որոնց՝ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի Հանրապետության կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք։ Շտաբը հաղորդում է, որ հարցի շուրջ հրապարակային մեկնաբանությամբ հանդես կգա Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Եզրափակելով ելույթը՝ նախարարը վերահաստատել է միջազգային գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի միջև առավել ընդլայնված համագործակցության և համակարգման համատեղ ուղի ձևավորելու ուղղությամբ բոլոր գործընկերների հետ աշխատելու Հայաստանի լիակատար հաստատակամությունը՝ տարածաշրջանային և գլոբալ առավել արդյունավետ կապի խթանման գործում նշանակալից առաջընթաց գրանցելու համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում առկա 31 տրանսպորտային միջոց ՀՀ կառավարությունը հետ վերցրեց և ամրացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
2023թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:40-ին «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել վերոնշյալ տղամարդը:
Գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի մարտի 14-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի կողմից խարդախությամբ ավելի քան 908 միլիոն ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակած 4 բուժաշխատողների մասով նախաքննությունն ավարտվել է։
Փոխվարչապետն անդրադարձ է կատարել նաև առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների սոցիալ-հոգեբանական և այլ կարիքներին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը:
Հայաստանում ընթանում է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Հոկտեմբերի 17-ին համաժողովի մասնակիցների խումբը եղել է Խոսրովի անտառ պետական արգելոցի այցելուների կենտրոն, ինչպես նաև շրջել է Գոռավանի ավազուտների արգելավայրում։
Փաշինյանը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին:
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի կողմից կատարված կոռուպցիոն չարաշահումների քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթ է նախաձեռնվել 232 այլ դրվագներով։ Քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Վարչական դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին վարույթ է ընդունել Դատախազության դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացն սկսելու և այն «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանն օտարելու համար հիմք հանդիսացած՝ ՀՀ կառավարության երկու որոշումները:
Մտքեր են փոխանակվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների, երկկողմ հետագա համագործակցության շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցության շուրջ։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հ.Պ.-ի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող դրամական աջակցությունը բռնագանձման ենթակա չէ։
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ օտարերկրյա որդեգրումների բնագավառում լիազոր անձ հանդիսացած՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Փաշինյանը ելույթ է ունենում եվրախորհրդարանում. ՈՒՂԻՂ
Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Համաժողովն արդյունավետ հարթակ է մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման, արդի մարտահրավերների քննարկման և փորձի փոխանակման համար։
Մինչդեռ, ըստ օպերատիվ տվյալների, արտահանվող արպրանքը չէր հանդիսացել հակակոռոզիոն նյութ, նման արտադրություն ընկերության կողմից իրականում չէր կազմակերպվել, արտահանման գործընթացը նպատակ է հետապնդել հափշտակել ձեռք բերված 1․171․085 լիտր ավտոմոբիլային վառելիքի հարկային հաշիվներում արտացոլված ավելացված արժեքի հարկը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի սկզբին ջրհեղեղից տուժած Սլովենիային Հայաստանի կողմից աջակցություն տրամադրելու, ինչպես նաև Սլովենիայի կողմից Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած, նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում բնակվող երեխաների համար իրականացված ծրագրերի մասին։
Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը:
Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում, 30 տոկոս հավելավճարից բացի, կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:
Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանում անվտանգային ընդհանուր իրավիճակի համատեքստում ընդգծվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտման զսպման անհրաժեշտությունը:
Այս մասին տեղեկացանք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։