Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։
ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ նախարար Պապիկյանը և հրավիրվածները մասնակցել են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի բացման արարողությանը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում և բեմում, ինչը պայմաններ կստեղծի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի բարելավման համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 4-ից 5-ը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.
Ժողովն ատենապետել են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ և Եվրամիության հարթակում առկա սերտ համագործակցության հետագա խթանման հարցեր: Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների կողմից խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ուղղված ջանքերը:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկայումս կառուցվող և հիմնանորոգվող բժշկական կենտրոնների ցանկը: Այսպիսով՝ կառուցվում են Վայոց ձորի մարզային հիվանդանոցը, Սիսիանի, Վաղարշապատի, Ծաղկահովիտի, Մասիսի, Նաիրի շրջանի, Տաշիրի բժշկական կենտրոնները, Վանաձորի բժշկական կենտրոնում ինֆեկցիոնի մասնաշենքը: Վերակառուցվում են Թալինի, Աշտարակի, Չարենցավանի բժշկական կենտրոնները և այլն:
Վերջին ամիսներին բոլորիս՝ պետական, մասնավոր հատվածի, նախաձեռնությունների, կամավորների ջանքերն ուղղված են նույն նպատակին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ փրկարական ծառայողների մասնակցությամբ անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարում էր Ալագյազ համայնքի ղեկավարը:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 24-րդ տարեդարձի առթիվ.
Ս.Ղ.-ն և Ս.Ա.-ն, 2023 թվականի նոյեմբերի 2-ին և 3-ին` մինչև նախնական դատալսումները, ամբողջությամբ վերականգնել են ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը: Մասնավորապես՝ «Սարգիս և Պապ» ՍՊ ընկերությունը վերականգնել է 5 մլն 126 հազար դրամ վնասը (Ս.Ղ.-ի կողմից վճարվել է նաև գանձման ենթակա 5 մլն դրամ տուգանքը), իսկ «Սերտիգ» ՍՊ ընկերությունը վերականգնել է 4 մլն 892 հազար դրամ վնասը (Ս.Ա.-ի կողմից վճարվել է նաև գանձման ենթակա 5 մլն դրամ տուգանքը):
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը կայացել է նոյեմբերի 3-ին։
Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ.-ն, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը
Ներքին գործերի նախարարությունում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023-ի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է սեպտեմբերի 19-ին, 20-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևան քաղաքում իրականացված զանգվածային հավաքների, երթերի և այլ գործողությունների ընթացքում դրանց անմիջական մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվող վարույթներով քրեական ընդհանուր շարժընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ:
Դատախազությունից հիշեցնում են, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ):
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։
ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել «Մրցակցության պաշտպանության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ձևավորման» մասին զեկույցով:
Փաշինյանն ընդգծել է ոլորտի արդյունավետ կառավարման ու զարգացման կարևորությունը և նշել, որ այն ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունները և ոլորտում առկա հարցերի լուծման վերաբերյալ դիտարկումները ներառել ռազմավարության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում` խուզարկությունների արդյունքում պարզվել է, որ կառուցապատող ընկերության համապատասխան ղեկավար անձանց կողմից 2023 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքից օտարվել է 88 բնակարան և 19 ավտոկայանատեղի` «Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրեր» կնքելու միջոցով:
Հարկերից խուսափելու և իրական եկամուտները թաքցնելու նպատակով կառուցապատողը պայմանագրերում նշված գումարից ավելի բարձր արժեքներով է օտարել բնակարաններն ու ավտոկայանատեղիները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանն ավելացրել է Հայաստանի համար բենզինի մատակարարման քվոտան։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Կանչով նշված հասցե մեկնած պարեկները տեղում նկատել են ավտովթարի հետևանքով հավաքված մարդկանց խումբ, որոնցից մի քանիսը դրսևորել են ոչ ադեկվատ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ինչպես տեղում հավաքված քաղաքացիների, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ: Դեպքի վայրից Ոստիկանության բաժին են տեղափոխվել մի կին և 2 տղամարդ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։rj
Վահագն Հայրապետյանը ծնվել է 1968 թվականին Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինը: 1988 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ կոմպոզիցիայի բաժին: 1996-2000 թվականներին Նյու Յորքում սովորել է ջազ երաժշտություն՝ մասնակցելով հայտնի երաժիշտ Բարրի Հարրիսի անհատական դասընթացներին: