Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների:
Մեր ժողովրդին մաղթում եմ երջանկություն և հաջողություններ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և վերելք:
ՌԴ նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ իր գլխավորությամբ դեսպանության ամբողջ անձնակազմը կանի ամեն հնարավորը՝ ի նպաստ Ռուսաստանի և եղբայրական Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին։
Մայիսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հանդիպել է Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին (նստավայրը՝ Թեհրան):
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:
Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, 2013թ. մայիսի 5-ին Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը՝ Մոսկվա):
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրիին: Վարչապետը կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արդարադատության ոլորտում բարեփոխումների Էստոնիայի փորձին:
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը, որևէ առնչություն չունի իրականության հետ: Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել»:
Մայիսի 20-ին, ժամը 13.03-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` կինոյի շենքի մոտակայքում, գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է փլուզումով, առկա են երկու տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք թելադրված են կենսաթոշակային բարեփոխման իրականացման ու եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրմամբ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանում հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար և խորհրդատու մարմինների անդամների հետ:
Հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը Հայաստանի համար հանդիսանում է գերակա խնդիր լեռնային էկոհամակարգերի և գյուղատնտեսության, հիդրոէներգետիկայի խոցելիության առումով:
Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Միավորված Ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենին:
2013 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, ով Հայաստան է ժամանել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում, Հայաստանում սողանքների կառավարման պլանավորման ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և շահագրգիռ ՀՀ պետական մարմինների առաջին խորհրդակցությունը:
ՀՀ կառավարությունը վաղը կհաստատի մի որոշում, որով 2013 թվականի մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխվի 2013 թվականի հունիսի 1-ը` շաբաթ օր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Բելառուսի Նախագահի և նրա գլխավորած պատվիրակության:
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո նախագահները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով…
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Ազգային ժողովը մայիսի 13-ին հյուրընկալել էր Ջրի եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամներին: ԱԺ նիստերի դահլիճում՝ ՀՀ պետական հիմնի հնչյունների ներքո, տեղի ունեցավ Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի բացման արարողությունը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին: