Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված մասնագիտական տոնին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը:

Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին այս տարի ևս մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև շուրջ հարյուր քառասուն գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, լավ հնարավորություն է ընձեռում տեղական ընկերություններին՝ սպառման նոր շուկաներ գտնելու համար:

Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա հարյուր քսանհինգ ընկերությունների կողմից ներկայացված ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումներն ու գործիքները, շրջայցի ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել ոլորտի խնդիրների և զարգացման հետագա ծրագրերի մասին։

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ նախատեսված է անցկացնել «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով համաժողովը, որի ընթացքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը կներկայացնի միության՝ Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը: Համաժողովում կներկայացվի նաև «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» նորաստեղծ հետազոտական Հայ ոսկերիչների հիմնադրամը:

serj3

serj2

serj4

serj5

serj7

serj8

serj9

serj10

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս