Բաժիններ՝

Բակո Սահակյանն ու Տիգրան Ավինյանը քննարկել են Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ՀՀ եւ ԱՀ կառավարությունների մի խումբ անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների, բնապահպանության ոլորտներում մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930