Էրդողանը Բաքվում խոսել է հայ-թուրքական հարաբերություններից և ղարաբաղյան հիմնախնդրից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին Ադրբեջանում մասնակցել է  «Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձին» նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ելույթ ունենալիս անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հիմնախնդրին:

Էրդողանը, խոսելով թուրք-ադրբեջանական եղբայրությանը մասին, նշել է, որ Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, նրա հպարտությունը, հոգսերը, խնդիրները նույնպես Թուրքիայինն են:

«Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ամենամեծ հոգսն է, և մեզ համար էլ նույնքան ցավոտ է: Թուրքիան շարունակելու է մինչև վերջ աջակցել խնդրի լուծման համար Ադրբեջանի ջանքերին»:

Էրդողանը մեկ անգամ ևս շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների  կարգավորման պարտադիր պայմանը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն է:

«Ցանկանում ենք այլևս վերջ դնել տարիներ ի վեր հայրենիքի կարոտով ապրող մեկ միլիոնից ավել մեր եղբայրների արցունքներին: Իզուր է, ապարդյուն է ակնկալել մեր կողմից սահմանների բացումը, քանի դեռ մեր եղբայրական ժողովրդի տարածքների 20 %-ը բռնազավթված է նրանց կողմից»:

Էրդողանի պնդմամբ` այս հարցում առաջին քայլը պետք է անեն հայերը, և Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում  վերջնական է:

«Իհարկե, մենք մեր բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ենք ուզում հաստատել: Ղարաբաղի հիմնախնդրի լուծում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար այն պայմանն է, առանց որի չի լինի, սա պետք է իմանան»:

Milliyet

Տեսանյութեր

Լրահոս